Ամերիկյան Not Impossible Labs ստարտափի մասնագետները ներկայցրել են ականջակալ, որը թույլ է տալիս ձայներ և երաժշտություն լսել մաշկի միջոցով՝ գրում է life.ru-ն։
Փորձագետները պարզել են, որ մաշկը զգայուն է երաժշտությանը տատանումների և ամպլիտուդի փոփոխությունների միջոցով: Ձայնային ազդանշանները կարելի է լսել, երբ մարդու կոճերին և բռունցքներին միացվեն շղթայով միմյանց կապված և մեջքի վրա ամրացված հատուկ ապարանջանները: Ձայնը լսելու համար նախատեսված սարքը նման է կորսետի կամ էկզոսկելետի։
Դրա օգնությամբ լիովին խուլ մարդիկ կարող են զգալ ձայնը և ընկալել երաժշտությունը: Բացի այդ, փորձագետները XXI դարում երաժշտության ընկալման մեջ իրենց սարքը կոչում են բեկումնային: Սարքը խորհուրդ է տրվում ոչ միայն լսողության խնդիրներ ունեցող մարդկանց, այլ նաև երաժշտասերներին `նոր փորձ ձեռք բերելու համար:









































