Մայրաքաղաքում շարունակվող ձնամաքրման աշխատանքներին զուգահեռ ընթանում են նաև բազմաբնակարան շենքերի տանիքներից ձյան, սառցալեզվակների և ջրորդաններում գոյացած սառույցի հեռացման աշխատանքները:
Առաջնային նպատակը քաղաքացիների անվտանգ անցուդարձի ապահովումն է:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ Երևանի քաղաքապետարանին տեխնիկապես, ինչպես նաև հրշեջ փրկարարների ներգրավմամբ աջակցում է ԱԻՆ Երևանի փրկարարական ծառայությունը:
Զուգահեռաբար, ընթանում են Հանրապետության հրապարակի միջնահատվածի ձյան մաքրման աշխատանքները: Կուտակված ձյունը տեղափոխվում է համապատասխան վայր:








































