Նոր Զելանդիայում, վերջին երկու ամսվա ընթացքում, ասեղներ պարունակող ելակի տուփ հայտնաբերելու արդեն երկրորդ դեպքն է գրանցվել: Ելակը գնել են հարավային կղզում գտնվող Ջերալդին քաղաքի սուպերմարկետներից մեկում, հաղորդում է NewsHab-ը:
Նոր Զելանդիայի արդյունաբերության նախարարության տվյալներով, ոստիկանությունը միջադեպի վերաբերյալ քրեական հետաքննություն է սկսել:
«Այս փուլում որևէ հիմք չկա ենթադրելու, որ սա եզակի դեպք չէ», – ասել են գերատեսչությունից՝ հանգիստություն պահպանելու կոչ անելով:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ սեպտեմբերին ավստրալացիները սուրերմարկետներից ձեռք բերված ելակի մեջ կարի ասեղներ են հայտնաբերել: Նոյեմբերին ոստիկանությունը ձերբակալել էր Մի Ուտր Տրինին, որը խոստովանել էր, որ միտումնավոր է ելակի մեջ տեղադրել ասեղները՝ գործատուին սնանկացնելու նպատակով: Հետագայում կինը գրավի դիմաց ազատ էր արձակվել:









































