Կատալոնական «Բարսելոնա»-ի նախկին նախագահ Սանդրո Ռոսելը խոսել է ակումբից հեռանալու պատճառների մասին:
«Բազմիցս հայտարարել եմ, որ Նեյմարի տրանսֆերը եղել է օրենքի սահմաններում: Շատերն են նախանձով լցված «Բարսելոնա»-ի հաջողությունների նկատմամբ, այդ իսկ պատճառով նման խոսակցություններ են տարածվում:
Չեմ ցանկանում, որ թիմի հասցեին անհարկի մեղադրանքներ հնչեն, այդ իսկ պատճառով լքում եմ պաշտոնս: Ինձ համար մեծ պատիվ էր աշխատել այստեղ և ես ամեն ինչից գոհ եմ»,- հայտարարել է Ռոսելը:
Ակումբի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը Խոսեպ Մարիա Բարտոմեուն է:










































