Նոր Զելանդիայի Սթյուարթ կղզու ափ երկու օրում առնվազն 145 դելֆին է նետվել, հաղորդում է Radio New Zealand-ը:
Նշվում է, որ այն պահին, երբ դելֆիններին հայտնաբերել են, նրանց գրեթե կեսն արդեն մահացած է եղել: Մյուս դելֆիններին քնեցրել են:
Տվյալ երևույթի պատճառը հայտնի չէ:
Մարտին Ավստրալիայում գրինդա տեսակի շուրջ 150 դելֆին է ափ նետվել:









































