Մեծ Բրիտանիայի արքայազն Հարիի կինը՝ Մեգան Մարքլը, որոշել է ամուսնու հետ չմեկնել Զամբիա՝ իր առողջության հետ կապված մտավախությունների պատճառով, փոխանցում է Sunday Express-ը:
Սասեքսի դքսուհու ցուցաբերած զգուշության պատճառը հղիությունն է: Հոկտեմբերի 15-ին Քենսինգթոնյան պալատի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Մեգան Մարքլը երեխայի է սպասում: Դրանից ոչ շատ առաջ բրիտանական ԶԼՄ-ներում լուրեր են տարածվել, որ նա զույգի կարող է լույս աշխարհ բերել: Սակայն այս տեղեկությունը պաշտոնապես չի հաստատվել:








































