Friday, 26 06 2026
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ
13:50
ՌԴ ՊՆ-ն գիշերը խոցել է ուկրաինական 660 ԱԹՍ
13:40
Yandex Armenia Startup Accelerator-ը մեկնարկել է հայտերի ընդունումը
13:30
Լատվիան լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին

Դեկտեմբերի 9-ի հիմնական ինտրիգը՝ ո՞վ է լինելու երկրորդը․ խիստ ուշագրավ տվյալներ

Դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրությունների հիմնական ինտրիգն այն է, թե դրանց արդյունքում ո՞ր ուժն է լինելու ընդդիմությունը, այլ խոսքով՝ գործող իշխանության այլընտրանքը կամ այդպիսին լինելո՞ւ է՝ քաղաքական, բովանդակային հարթության վրա։

Աշխարհում դեռ չի եղել նախադեպ, որ հեղափոխությանը հաջորդող առաջին ընտրությունների ժամանակ այն իրականացնող թիմը համոզիչ հաղթանակ չտանի։ Համաշխարհային պատմության բազում օրինակներով մեր ընթերցողներին չծանրաբեռնելու նպատակով՝ ընդամենը հիշեցնենք վրացական և ուկրաինական երկու հեղափոխությունների նախադեպերը, երբ մի դեպքում՝ Միխեիլ Սաակաշվիլիի, մյուս դեպքում՝ Վիկտոր Յուշչենկոյի ու Պետրո Պորոշենկոյի թիմերը եկել են իշխանության։ Հայաստանը նույնպես բացառություն չէ, ինչի պերճախոս վկայությունը դարձան Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները, որոնք խորհրդարանականի մանրակերտն էին։ ԱԺ արտահերթ ընտրություններում գրեթե նույն պատկերն է արձանագրվելու ու կասկածից վեր է, որ Նիկոլ Փաշինյանի դաշինքը խորհրդարանում ունենալու է սահմանադրական մեծամասնություն։

Հետհեղափոխական առաջին իշխանության հարցը լուծվել է դեռ մայիսի 8-ին, երբ Նիկոլ Փաշինյանը ստանձնեց վարչապետությունը, դեկտեմբերի 9-ի ընտրությունները ընդամենը կարող են, այսպես ասած, «խմբագրել» գործող իշխանությունը՝ կադրային, ինստիտուցիոնալ առումներով։

Սա է պատճառը, որ առաջիկա ընտրություններում գոյություն ունի վարչապետի ընդամենը մեկ թեկնածու․ դեկտեմբերի 9-ն ավելի շատ նոր ընդդիմության ձևավորման մասին է, մանավանդ՝ սահմանադրական կարգավորումներով ԱԺ-ում ընդդիմադիր ներկայությունը չի կարող պակաս լինել 30%-ից։

Հեղափոխության արդյունքների կապիտալիզացիան, մեծ հաշվով, պայմանավորված է այն հանգամանքով, թե արդյո՞ք առաջիկա ընտրությունների արդյունքներով հնարավոր կլինի ձևավոևրել դեմոկրատական այլընտրանք։

ՀՀԿ-ն, օրինակ, հայտարարում է, որ հավակնում է դառնալ գործող իշխանության հիմնական ընդդիմադիր ուժը, այլ խոսքով՝ խորհրդարանական երկրորդ ուժը։ Եթե այս սցենարն աշխատի, ապա հեղափոխության լիարժեք կապիտալիզացիա տեղի չի ունենա․ ՀՀԿ-ն հին համակարգի ռեստավրացիայի խորհրդանիշն է ու չի կարող հավակնել դեմոկրատական այլընտրանքի կարգավիճակին։ Եթե ապագա խորհրդրանում Հանրապետական խմբակցությունը լինի երկրորդը, ապա նշանակում է՝ մեր հասարակությունն ապագա իշխանության կարգավիճակում տեսնում է հենց հին համակարգին, այլ խոսքով՝ լեգիտիմացվում է ոչ թե նոր ընդդիմության, այլ՝ հակահեղափոխության կոնցեպտը։ Նույնը վերաբերում է ԲՀԿ-ին, որը նույնքան օլիգարխիկ կուսակցություն է, որքան՝ ՀՀԿ-ն, ու իր մարդկային, ինստիտուցիոնալ ռեսուրսներով, չի կարող հավակնել դեմոկրատական ընդդիմության դերին։ Առհասարակ՝ հեղափոխության օրակարգն ու համտեսքտը հուշում են, որ խորհրդարանական առաջիկա ընտրություններով հին համակարգի հետ ասոցացվող ուժերը՝ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն ու ՕԵԿ-ը, պետք է հայտնվեն քաղաքական լուսանցքում։

Հեղափոխության համատեքստը հնարավոր չի դարձնում նաև «Սասնա ծռեր» կուսկցության երկրոդը լինելու հանգամանքը, որովհետև Նիկոլ Փաշինյանի ղեկավարած համաժողովրդական շարժումը հավասարապես մերժում էր թե քրեաօլիգարխիկ ավտորիտար համակարգը և թե այն բռնությամբ տապալելու փորձ արած «ծռությանը»։ Նիկոլ Փաշինյանի շարժումը հաջողեց առավելապես այն բանի շնորհիվ, որ նախ ապամարգինալացրեց հեղափոխական հարթակը։

Ո՞ր ուժն է լինելու երկրոդը խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքներով՝ հավակնելով դառնալ նոր Հայաստանի առաջին ընդդիմությունը։

Այս հարցի պատասխանը մասամբ տվել է ԱՄՆ Միջազհային Հնարապետական Ինստիտուտի՝ IRI ու նրա հայստանյան գործընկերոջ՝ Փիլիսոփայության ու սոցիոլոգիայի ինստիտուտի անցկացրած հարցումը։ Իհարկե, հարցումն անցկացվել է մինչև քարոզարշավը ու թվերը կարող են փոխվել՝ կուսակցությունների ու դաշինքների մարտավարության հետևանքով, մյուս կողմից՝ կարճ քարոզարշավը չի կարող արմատական բեկում առաջացնել էլեկտորալ տրամադրություններում։

IRI-ի հրապարակած թվերով՝ եթե խորհրդարանական առաջիկա ընտրությունենրը տեղի ունենան առաջիկա կիրակի օրը, ապա ակնհայտ ֆավորիտը Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» դաշինքն է՝ 67% քվեով, նրան հաջորդում են՝ «Լուսավոր Հայաստան» ու ԲՀԿ կուսսակցությունները՝ համապատասխանաբար 10 ու 9% քվեներով։ Ընդ որում՝ IRI-ի կայքէջում հրապարակված հարցումը բազմաշերտ է ու ակնառու ցույց է տալիս «Լուսավոր Հայաստանի» բացահայտ առավելությունը ԲՀԿ-ի հանդեպ․ քարոզարաշավը կարող է մեծացնել Էդմոն Մարուքյանի թիմի էլեկտորալ ռեսուրսները՝ դրանք սահմանափակելով Գագիկ Ծառուկյանի թիմի պարագայում։ Այսպես՝ եթե հասարակության 18%-ը որևէ պարագայում պատրաստ չէ քվերակել ԲՀԿ-ի օգտին, ապա «Լուսավոր Հայաստանի» պարագայում՝ նեգատիվ տրամադրվածների թիվն ամենափոքրն է՝ 3%(«Իմ քայլի»-ի պարագայում, օրինակ՝ 4% է)։

Այս թվերը խիստ հուսադրող են, որ դեկտեմբերի 9-ի ընտրությունների արդյունքներով հնարավոր կլինի ձևավորել դեմոկրատական ընդդիմություն՝ «Լուսավոր Հայաստանի» դեմքով, որը նաև գաղափարական այլընտրանք է՝ իր ազատական գաղափարախոսությամբ։

Խորհրդարանական երկրոդ բևեռ դառնալու հավակնություն ունեցող ՀՀԿ-ին պատրաստ են ձայն տալ ընտրողների ընդամենը 2%-ը, այն դեպքում, երբ հարցվածների 61%-ը որևէ պարագայում պատրաստ չէ քվեարկել այս կուսակցության օգտին։ Այս ցուցանիշով՝ ՀՀԿ-ն առաջատարն է ու այդ պատկերը միանգամայն համարժեք արտահայտում է մեր հասարակության հեղափոխական տրամադրությունները։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում