Շվեյցարիայում, նոյեմբերի 25-ին, օրենսդրական նախաձեռնությամբ, հանրաքվե է անցակվել՝ կովերի և այծերի եղջյուրները չհեռացրած ֆերմերներին սուբսիդիաներ վճարելու համար, հաղորդում է շվեյցարական RTS-ը:
Սոցիոլոգների կանխատեսումների համաձայն, «եղջյուրավոր կովերի» կողմնակիցների նախաձեռնությունը, ամենայն հավանականությամբ, կմերժվի:

Կովերի և այծերի եղջյուրների պաշտպանության շարժումը նախաձեռնել է շվեյցարացի մի գյուղացի` վախենալով, որ կովերը «իրենց բնական տեսքով» կարող են անհետանալ:
Ֆերմերները հեռացնում են կենդանիների եղջյուրները՝ ախոռների տարածքն ավելի արդյունավետ օգտագործելու և այդպիսով ծախսերը նվազեցնելու նպատակով: Ներկայումս շվեյցարական կովերի մոտ 90%-ն առանց եղջյուրների է:












































