Ծննդյան տոների և Նոր տարվա նախաշեմին հայտնի դերասան Բենեդիկտ Քամբերբետչը հիշեցրել է, որ չարժե նեղացնել վատ նվերներ տվող ընկերներին:
Նա պատմել է, թե ինչպես կարելի է արձագանքել այդպիսի նվերներին՝ չնեղացնելով ընկերներին:
Տեսանյութը հայտնվել է YouTube-ի Silence Place-ում:.

Բրիտանացին նշել է, որ նվերի փնտրտուքի համար ընկերներն ու մտերիմները կորցնում են ժամանակ և փող: Հաճախ նրանք նվերի մեջ իրենց սիրտն են դնում կամ ինչ-որ միտք: Քամբերբետչը ընդգծել է՝ եթե մարդը վերջին պահին հիշել է նվերի մասին, դա ևս միտք է ձեր մասին:
Դերասանը նաև սեփական օրինակով ցույց է տվել, թե ինչպես պետք է արձագանքել ահավոր և անօգտակար նվերներին: Հոլովակի հեղինակները նրա համար պատրաստել էին մի քանի փաթեթներ, որոնցում եղել են գրքեր, մոմեր, մարզահագուստ, գուլպաներ և այլ մանր-մունր բաներ:

Քամբերբետչն ընդգծում է՝ վատ նվերը մեզ չի վնասի, իսկ բացասական արձագանքը կարող է փչացնել հարաբերությունը նվիրողի հետ:









































