Ադրբեջանի զինված ուժերի նախկին զինծառայողը ձերբակալվել է կոռուպցիայի մեղադրանքով: Այս մասին հաղորդում է haqqin.az-ը՝ վկայակոչելով Բաքվի ռազմական դատարանին:
Հաղորդագրության համաձայն՝ ռազմածովային ուժերի ենթասպա Էլհան Գաջիևը մեղադրվում է կոռուպցիայի մեջ: Նրա հանդեպ որպես խափանման միջոց ընտրվել է երեքամսյա կալանքը:
Ավելի վաղ նրա կոռուպցիոն գործողությունների մասին հրապարակումներ են հայտնվել ԶԼՄ-ներում, որից հետո Գաջիևը հեռացվել է ծառայությունից:








































