Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը զինծառայողներին առաջարկում է արտաժամկետային զինծառայություն:
Ինչպես հաղորդում է APA գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայությունը, զինծառայողները, որոնք ցանկանում են արտաժամկետային շարունակել ծառայությունը, կարող են դիմել այն զորամասերի հրամանատարությանը, որտեղ կցանկանային ծառայել:
Արտաժամկետային ծառայության չեն կարող անցնել դատվածություն ունեցող, ոչ պաշտաճ վարքի համար ծառայությունից հեռացված անձինք և պահեստային զինծառայողները:







































