Monday, 22 06 2026
Կարապետյանը կզբաղվի իր կալուգյան գործերով, իսկ խմբակցության կուռացիան կհանձնի Քոչարյանին
Ամենաթողություն է սա. հեղափոխությունը կավարտվի, երբ իշխանության բոլոր ճյուղերը ծառայեն քաղաքացուն
Ռուսաստանը անկախ Հայաստան երբեք չի ընդունի, մյուս կողմից՝ մեզ երբեք չի ներվի շրջադարձը դեպի ՌԴ
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մոսկվայի սպառնալիքը կոնկրետ և հասցեական է
Թբիլիսիի մետրոյում ռելսերի վրա ընկնելու հետևանքով երիտասարդ կին է մահացել
«Մեր ժամանակների հերոսը». Արմեն Պապյան
07:30
Մերիլենդ նահանգում ինքնաթիռի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվել
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ

Մոտ 9 մլն դրամի չարաշահում Անիի համայնքապետարանում․ փաստաբանի պնդմամբ՝ Արտակ Գևորգյանը դրա հետ կապ չունի

Շիրակի մարզի Անի համայնքի կենտրոն Մարալիկ քաղաքում ամիսներ շարունակ բողոքի ցույցերը համայնքապետ Արտակ Գևորգյանի հրաժարականի պահանջով, կարելի է ասել արդյունք տալիս է։ Բողոքի ցույցերի գագաթնակետին, երբ Մարալիկ համայնքի ու հարակից խոշորացված բնակավայրերի բնակիչները փակել էին համայնքապետարանի մուտքը՝ կաթվածահար անելով աշխատանքը, գործին միջամտեց Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը։ Վերջինիս այցելությունից հետո համայնքապետարանում սկսվեցին ստուգումներ։ Դավիթ Սանասարյանը պարբերաբար տեղեկացնում էր, որ ստուգումների ընթացքում հայտնաբերվել են խախտումներ, չարաշահումներ և ստուգումների արդյունքում արձանագրված փաթեթն ուղարկվել է Քննչական կոմիտե։

Եվ ահա, ՀՀ Քննչական կոմիտեն պաշտոնապես տեղեկացնում է, որ նախնական տվյալներով՝ Անիի համայնքապետարանի մի խումբ պաշտոնատար անձինք յուրացնելու եղանակով, իրենց վստահված պետական միջոցների առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություն կատարելու վերաբերյալ նախնական համաձայնությամբ, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, շահադիտական դրդումներով, օգտագործելով պաշտոնեական դիրքը, առերևույթ կատարել են յուրացումներ:

Ավելի մանրամասն՝ նյութական միջոցների շարժին վերաբերող պաշտոնեական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելով՝ 2013 թվականից մինչև 2018 թվականի հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում համայնքապետարանի հաշվեկշռում գտնվող տրանսպորտային միջոցներին հասանելիք վառելիքից ավել են ծախսագրել:

Բացահայտված տվյալների համաձայն՝ ավել է ծախսագրվել ընդհանուր առանձնապես խոշոր չափերով` 2.550 լիտր բենզին, 3 մլն 767 հազար 090 ՀՀ դրամի արժեքով սեղմված գազ, ինչպես նաև «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենայի համար դուրս է գրվել 400 հազար դրամ կապիտալ վերանորոգման գումար այն դեպքում, երբ հիշյալ ավտոմեքենան փաստացի չի վերանորոգվել, և այդ ամենը յուրացման եղանակով հափշտակվել է:

Բացի այդ, չարաշահելով իրենց պաշտոնեական դիրքը՝ համայնքապետարանի պաշտոնատար անձինք մեկ այլ պետական հիմնարկում փաստացի աշխատող քաղաքացուն ընդունել են աշխատանքի որպես վարորդ և 2013 թվականից մինչև 2018 թվականի հունիս ամիսն ընկած ժամանակահատվածում աշխատավարձի տեսքով նրան վճարել 4 միլիոն 327 հազար 302 ՀՀ դրամ գումար՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի նյութական վնաս:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն առերևույթ պարունակում են պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, խոշոր չափերով յուրացում և պաշտոնեական կեղծիք կատարելու հատկանիշներ՝ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանը որևէ մեկնաբանություն չտվեց և փոխանցեց իր փաստաբանի տվյալները գործի մանրամասների համար։ Արտակ Գևորգյանի փաստաբանը Արամայիս Հայրապետյանն է։ Մեզ հետ զրույցում փաստաբանն ասաց՝ Արտակ Գևորգյանը որևէ կարգավիճակ չունի, Քննչական կոմիտե չի հրավիրվել։

«Մենք գործի նյութերին ծանոթ ենք այնքանով, որքանով պաշտոնական հաղորդագրություն է տարածվել։ Մեզ գործի նյութեր չի տրամադրվել։ Ես ընդհանրապես չեմ կարծում, որ հրապարակումը Արտակ Գևորգյանին վերաբերելի է։ Այդտեղ անուն գրված չէ, միայն գրված է որոշակի անձանց կողմից։ Ես՝ որպես նրա փաստաբան, որևէ ինֆորմացիայի չեմ տիրապետում, որից ելնելով կարող եմ ասել, որ Արտակ Գևորգյանը կարող է առնչություն ունենալ այդ հրապարակման հետ»,- տեղեկացրեց փստաբանը, ապա ավելացրեց՝ Արտակ Գևորգյանն այս ընթացքում հրավիրվել է միայն ոստիկանություն այն էլ մի գործի շրջանակում, որը կապ չունի Քննչական կոմիտեի հայտարարության հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում