Հնագետները Եգիպտոսի Լուքսոր քաղաքում հնագույն գերեզման են հայտնաբերել, որ թվագրվում է փարավոնների 19-րդ դինաստիայի ժամանակաշրջանին՝ մ․թ․ա․ 1292-1186թթ․։
Նախնական տվյալներով՝ գերեզմանը պատկանել է Ամոն աստծո տաճարի քրմերին։ Հնագետները հայտնաբերել են մումիայով սարկոֆագ և ուրիշ իրեր։
Գերեզմանի պատերին գունավոր որմնանկարներ են եղել։ Դրա կողքին հայտնաբերվել են ևս երկու գերեզմաններ, բայց ավելի ուշ դարաշրջանի՝ փարավոնների 25-րդ դինաստիայի ժամանակաշրջանին պատկանող։

.









































