Նիհարել ցանկացողներին սովորաբար խորհուրդ է տրվում սպիտակուցային դիետայի անցնել։ Գիտնականները պարզել են, որ այն կարող է բացասաբար ազդել առողջության վրա՝ գրում է fakty.ua-ը։
Մոտ 80 մարդկանց շրջանում անցկացված հետազոտությունների արդյունքում գիտնականները պարզել են, որ կենդանական ծագմամբ սպիտակուցի բարձր մակարդակը սննդակարգում կարող է հանգեցնել սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների, մասնավորապես կաթվածի և այլ պաթոլոգիկ գործընթացների, մինչդեռ բուսական ծագման սպիտակուցը դրական ազդեցություն է թողնում մարդու օրգանիզմի վրա։
Գիտնականները նաև ընդգծել են, որ չի կարելի ամբողջովին հրաժարվել կենդանական ծագմամբ սպիտակուցից․ փոքր չափաբաժինը անհրաժեշտ է օրգանիզմի բնականոն գործունեության համար։











































