Մոսկվայի «Սպարտակ»-ն այսօր մեկնել է ԱՄԷ՝ անցկացնելու միջմրցաշրջանային ուսումնամարզական հավաք: Հավաքը տեղի կունենա մինչև փետրվարի 2-ը:
Թիմի կազմում է նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Մեր ընտրանու մեկ այլ ֆուտբոլիստ՝ Յուրա Մովսիսյանը, ով ներկայումս վերականգնողական կուրս է անցնում Իսպանիայում, շուտով կմիանա թիմին:
Հավելենք, որ հունվարի 30-ին «Սպարտակ»-ն ընկերական խաղ կանցկացնի ուզբեկական «Բունյոդկոր»-ի, իսկ փետրվարի 1-ին՝ Եկատերինբուրգի «Ուրալ»-ի հետ:







































