Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր Հայաստանում Ուկրաինայի դեսպանատան մոտ մի խումբ քաղաքացիներ, հասարակական-քաղաքական գործիչներ մոմավառություն էին կազմակերպել՝ ի հիշատակ Եվրամայդանում զոհված հայազգի ակտիվիստ Սերգեյ Նիգոյանի և մյուս երկու զոհերի:
Հավաքվածները հանդես եկան համատեղ հայտարարությամբ՝ ընդգծելով, որ դատապարտում են Ուկրաինայի իշխանությունների կողմից կիրառված բռնությունները: Հայտարարության հեղինակները նաև իրենց աջակցությունը հայտնեցին ազատության, անկախության, երկրի ինքնիշխանության համար պայքար մղող Եվրամայդանի ժողովրդին՝ հույս հայտնելով, որ նրանց պայքարը հաջողությամբ կպսակվի:
Հայտարարության տեքստն ընթերցեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ, երիտասարդ ակտիվիստ Նարեկ Այվազյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:









































