Փղերի մի մեծ խումբ հայտնվել է Հնդկաստանի Թամիլնադ և Կառնատակա նահանգների սահմանին գտնվող Գոբասանդիրամ գյուղում, գրում է Daily Mail-ը:
Փղերի խումբը սարսափեցրել է տեղի բնակիչներին: Անտառտնտեսության գերատեսչության աշխատակիցները փորձում են փղերին անտառ վերադարձնել:
Փղերն՝ իրենց ձագերով, 4 ամիս շարունակ դեգերել են այս շրջանում: Նրանց տեղաշարժին հետևել են երկու նահանգների անտառտնտեսությունների ներկայացուցիչները:







































