«Մենք հեղափոխությունից հետո դիտարկել ենք միասին շարունակելու կամ չշարունակելու հնարավորությունը: Երևանի ընտրություններից հետո միասին շարունակելու թեման փակվել է»,- լրագրողների հետ հանդիպմանը ասաց ԼՀԿ ցուցակը գլխավորող՝ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ հավելելով, որ նույնիսկ չեն հասել ծրագրին, որում պետք է գաղափարական տարաձայնություններն արտահայտվեին:
Նրա խոսքով, սակայն, քննարկվել է միասին գնալու դեպքում միասնական ծրագիր ունենալու հարցը. «Եվ մենք այդ առումով մի հատ բարդ ճանապարհ անցել էինք «Ելքի» ծրագիրը գրելիս. ես վստահեցնում եմ ձեզ, որ «Ելքի» ծրագիրը շատ բարդ ենք գրել»:
Մանրամասները՝ տեսանյութում:








































