Friday, 26 06 2026
08:20
Հայաստանի կանանց բասկետբոլի ազգային հավաքականը փոքր երկրների ԵԱ-ի կիսաեզրափակչում է
07:50
Մունդիալ-2026. Գերմանիան ու ԱՄՆ-ն պարտվեցին երրորդ տուրում
23:36
40 տարի անց Շիլթոնը ներել է Մարադոնային «Աստծո ձեռքի» գոլի համար
23:31
«Արարատ-Արմենիա»-ն ու «Նոա»-ն նոր համալրումներ ունեն
15:50
ՖԻՖԱ-ն թույլատրել է ՌԴ մինչև 15 տարեկանների հավաքականի մասնակցությունն աշխարհի առաջնությանը
07:30
Մունդիալ-2026. Խմբային փուլի վերջին տուրում հաղթեցին Մեքսիկան, Բրազիլիան, Շվեյցարիան,
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
10:30
Մունդիալ-2026. Անգլիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Գանայի հետ, Խորվաթիան ու Կոլումբիան հաղթեցին
08:10
Շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է երեք խաղափուլ․ հայ պատվիրակների արդյունքները
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
11:10
Մբապեն աշխարհի առաջնություններում խփած գոլերով գերազանցեց բրազիլացի Ռոնալդոյին
08:50
Իտալիայում շարունակվում է շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունը․ ինչ արդյունքներ ունեն հայ պատվիրակները
Հայաստանի կանանց բասկետբոլի ազգային հավաքականը մեկնարկում է ելույթները Եվրոպայի առաջնությունում
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
20:00
Վազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթող, Ռազմիկ Ղազարյանը՝ արծաթե մեդալակիր
19:20
Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը դարձել է 2026 Chicago Summer Open դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող
18:50
Հայազգի սուսերամարտիկը՝ Եվրոպայի առաջնության մեդալակիր
18:24
Աշխարհի առաջնություն 2026-ում գրանցվել է պատմական ռեկորդ
18:10
Կաբո Վերդեի դարպասապահի մայրն աջակցել է որդուն
14:50
Մունդիալ-2026. Եգիպտոսը հաղթեց Նոր Զելանդիային, Ուրուգվայ-Կաբո Վերդե հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի
11:30
Իրանի հավաքականը շնորհակալական նամակ է թողել Լոս Անջելեսին
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
14:20
Հայաստանի ծանրամարտի հավաքականն այսուհետ հանդես կգա նոր մրցումային հագուստով
12:20
Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնություն. Հայաստանը ներկայացնող շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետո
09:50
Մունդիալ-2026. Գերմանիան դուրս եկավ խմբից, Ճապոնիան հաղթեց Թունիսիին
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
11:40
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում

Սիմոն Մարտիրոսյանը մրցակցությունից դուրս է, բայց… Հին համակարգը կրկի՞ն տակնուվա կանի տասնյակը

2017 թվականի Հայաստանի 10 լավագույն մարզիկների ընտրությունները քննարկման լայն առարկա դարձան: Շատերն այն կարծիքին են, որ ազգաբնակչության շրջանում sms քվեարկությունն այնքան էլ արդար չէ: Քվեարկության վերաբերյալ իր դժգոհությունն էր արտահայտել նաև Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի բազմակի չեմպիոն, 2016 թվականի Հայաստանի լավագույն մարզիկ Արթուր Ալեքսանյանը: «Ես համաձայն չեմ այս արդյունքների հետ: Ունեինք աշխարհի, Եվրոպայի մեդալակիրներ, որոնք դուրս մնացին այս ցուցակից: Երևի թե սխալ են կազմակերպել քվեարկությունը: Եթե սպորտի փոխնախարարն ասում է՝ արդար է, դրա արդարը որն է… Եթե աշխարհի մրցանակակիրը չի լինում 10 լավագույնների մեջ, մենք էլ ոչ Ռուսաստան ենք, ոչ էլ Ամերիկա, որ ունենանք աշխարհի 20 մեդալակիր: Ընդամենը տասը լավագույն է ընտրվում, պետք է արժանի մարզիկներն ընդգրկվեն այդ ցուցակում»,- ասել էր Ալեքսանյանը:

Հիշեցնենք, որ մարզական լրագրողների և հասարակության շրջանում անցկացված քվեարկության արդյունքներով՝ 2017 թվականի լավագույն մարզիկ էր ճանաչվել ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը: Վերջինս sms քվեարկությունում հաղթել էր ձայների ճնշող մեծամասնությամբ: Այս տարի Մխիթարյանը իր ելույթներով չփայլեց «Արսենալում» և Հայաստանի ազգային հավաքականում, և 2019 թվականի լավագույն մարզիկ դառնալու նրա հնարավորություններն այնքան էլ բարձր չեն:

Կարծում ենք՝ ակնհայտ է, որ այս տարի տարվա մարզիկ կոչման միակ իրական հավակնորդը ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանն է, որը Թուրքմենստանում կայացած աշխարհի առաջնությունում ֆանտաստիկ արդյունք գրանցեց՝ սահմանելով նաև 3 համաշխարհային ռեկորդ: Մարտիրոսյանի փայլուն արդյունքը և նրա լավագույնը դառնալու հավանականությունը չի նշանակում, որ 10 լավագույն մարզիկների ընտրությունը պետք է անցկացվի անցյալ տարվա ֆորմատով: Մասնավորապես, sms քվեարկությունը ուղղակի տակնուվրա է անում լավագույն մարզիկների տասնյակը: Կան մարզիկներ, որոնց ցույց տված արդյունքների մասին հասարակությունը ողջ ծավալով տեղեկացված չէ: Ավելի ստույգ՝ նախորդ տարվա քվեարկությունը ցույց տվեց, որ մեր համերկրացիները մասնավորապես քվեարկում են իրենց սիրելի մարզաձևը ներկայացնող մարզիկի օգտին:

10 լավագույն մարզիկներից զատ՝ վերջին տարիներին Հայաստանում բազմաթիվ քննարկումներ են եղել, թե որոնք են ամենատարածված մարզաձևերը հանրապետությունում: Այդ հարցում պատկերը զգալիորեն հստակեցնում է Google-ի որոնողական համակարգը, որը թույլ է տալիս պատկերացում կազմել, թե Հայաստանում որ մարզաձևերի նկատմամբ է ամենամեծ հետաքրքրությունն ազգաբնակչության կողմից: Իսկ պատկերը հետևյալն է.
1. Ֆուտբոլ – 2.100.000 հիշատակում
2. Շախմատ – 1.380.000
3. Բասկետբոլ – 419.000
4. Թենիս (մեծ և սեղանի) – 389.000
5. Բռնցքամարտ – 316.000
6. Ըմբշամարտ – 232.000
7. Լող – 214.000
8. Հոկեյ (տափօղակով և խոտի միասին) – 188.000
9. Ծանրամարտ- 185.000
10. Գեղասահք- 128.000
Մյուս մարզաձևերը հիշատակվել են 100 հազարից քիչ: Ու փաստորեն Google.am-ի արդյունքները վկայում են այն մասին, որ այսօր հասարակության շրջանում ֆուտբոլը դուրս է: Կարելի է ասել, որ Google.am-ը ըստ էության արտացոլում է անցյալ տարվա 10 մարզիկների լավագույն եռյակը:

Հիշեցնենք, որ երկրորդ հորիզոնականը զբաղեցրել էր Արթուր Ալեքսանյանը, իսկ լավագույն եռյակը եզրափակել էր Լևոն Արոնյանը: Google.am-ի արդյունքներով՝ 3-րդ և 4-րդ հորիզոնականները զբաղեցրած բասկետբոլը և թենիսը 10 լավագույն մարզիկների քվեարկությունում ներկայացուցիչներ չեն ունեցել:

Վիճակագրական այս տվյալները ցույց են տալիս, որ Հայաստանում հասարակության կողմից մեծ է հետաքրքրությունը թիմային և խաղային մարզաձևերի նկատմամբ: Մատների վրա կարելի է հաշվել, թե տարվա կտրվածքով քանի անգամ մարզասերը կարող է ներկա գտնվել թիմային ուշագրավ հանդիպման՝ երկրպագելով իր սիրելի ակումբին: Թերևս ֆուտբոլի ազգային թիմն է, որ Երևանում անցկացնելով 5-8 հանդիպում՝ մարզադաշտ է բերում միջինը 10 հազար մարզասերների:

ՀՀ սպորտի նախարարությունը լավագույն մարզիկների այս տարվա ընտրության ֆորմատի կապակցությամբ դեռևս վերջնական հայտարարություն չի տարածել: Հին ֆորմատով քվեարկություն անցկացնելու պարագայում, կարծում ենք, կրկին կլինեն դժգոհություններ: Հիշեցնենք, որ մինչև 2017 թվականը լավագույն տասնյակը որոշում էին բացառապես մարզական լրագրողները: Վերջիններիս կարծիքը հաշվի առնելը, կարծում ենք, ճիշտ է, բայց անհրաժեշտ է, որ քվեարկությանը մասնակցեն նաև մարզական գործիչներ: Այսինքն՝ ոչ այնքան լուրջ թվացող sms քվեարկությանը կարող է փոխարինել մարզական գործիչներից կազմված հանձնաժողովը:

Նշենք, որ Հայաստանի լավագույն մարզիկների քվեարկությունը տեղի է ունենալու դեկտեմբերին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում