Football Italia-ն հայտնում է, որ «Յուվենթուս»-ը նոր 5-ամյա պայմանագիր է առաջարկել Պոլ Պոգբային` 4 մլն եվրո տարեկան աշխատավարձով: Ֆուտբոլիստի որոշման մասին դեռևս ոչինչ հայտնի չէ:
Միաժամանակ ՊՍԺ-ն շարունակում է պայքարել Ֆրանսիայի հավաքականի 20-ամյա կիսապաշտպանի տրանսֆերի ձեռքբերման համար: La Gazzetta dello Sport –ը հայտնում է, որ փարիզյան ակումբը պատրաստվում է 70 մլն եվրո առաջարկել թուրինցիներին` Պոգբայի տեղափոխության համար:
Իտալիայի ընթացիկ առաջնությունում ֆրանսիացի ֆուտբոլիստը 20 հանդիպում է անցկացրել «Յուվենթուս»-ի կազմում և իր ակտիվում գրանցել 6 գոլ և 5 գոլային փոխանցում:







































