Թուրքիայի Մարմարիս քաղաքում հանգստացողները Էգեյան ծովում՝ լողափից ոչ հեռու, մի քանի պտտահողմ են տեսանկարել՝ գրում է fakty.ua-ը։
Նշվում է, որ առավոտյան նախաճաշից հետո երկու պտտահողմ է գրանցվել, որոնց միջակայքը կազմել է 40 րոպե։ Դրանք հսկայական արագությամբ պտտվել են ջրի վրա և շարժվել դեպի ցամաք։ Հանգստացողների շրջանում խուճապ է տարածվել այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ քամին զբոսանավեր և ավտոմեքենաներ է շրջել։











































