Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը Hubb Community Kitchen համայնքում, որի անդամների մեծ մասը Grenfell tower-ում տեղի ունեցած հրդեհից տուժածներն են, բարեգործական նախագծի շրջանակներում 200 բաժին սնունդ է պատրաստել, գրում է Elle.ru կայքը:

«Մեծ Բրիտանիայի արքայազն Հարիի կինը՝ Մեգան Մարքլը, հղիության ընթացքում իրեն հիանալի է զգում. հաճախում է տարբեր երեկույթների, իսկ խոհանոցի տարբեր հոտերը նրա մոտ սրտխառնոց չեն առաջացնում»,- փոխանցում է կայքը:

Միջոցառման ժամանակ Մեգանը չի կարողացել զսպել հույզերը և բարեկամաբար գրկել է համայնքի կանանց:











































