Monday, 22 06 2026
Կարապետյանը կզբաղվի իր կալուգյան գործերով, իսկ խմբակցության կուռացիան կհանձնի Քոչարյանին
Ամենաթողություն է սա. հեղափոխությունը կավարտվի, երբ իշխանության բոլոր ճյուղերը ծառայեն քաղաքացուն
Ռուսաստանը անկախ Հայաստան երբեք չի ընդունի, մյուս կողմից՝ մեզ երբեք չի ներվի շրջադարձը դեպի ՌԴ
Մոսկվայի սպառնալիքը կոնկրետ և հասցեական է
Թբիլիսիի մետրոյում ռելսերի վրա ընկնելու հետևանքով երիտասարդ կին է մահացել
«Մեր ժամանակների հերոսը». Արմեն Պապյան
07:30
Մերիլենդ նահանգում ինքնաթիռի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվել
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում

Ընտրելու իրավունք ունեցողների 0,05%-ը պատգամավորության թեկնածու է

ՀՀ-ում դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին քվեարկության իրավունք ունեցող 2 մլն 574 հազար 916 քաղաքացիների 0,05%-ը պատգամավորության թեկնածու է:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքից առանձնացրել է արտահերթ ընտրությունների ընտրողների և թեկնածուների թվերի վերաբերյալ ուշագրավ վիճակագրական տվյալները:

Դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է 11 քաղաքական ուժի, որոնց ներկայացրած ընտրական ցուցակներում թեկնածուների ընդհանուր թիվը 1471 է, որը կազմում է քվեարկության իրավունք ունեցող 2 մլն 574 հազար 916 քաղաքացիների 0.05%-ը:

Պատգամավորության թեկնածուների շրջանում կանայք և տղամարդիկ կազմում են, համապատասխանաբար, 39.8% և 60.2%:

Ընտրություններին մասնակցող ուժերից ամենամեծ նախընտրական ցուցակը «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքինն է` 182 թեկնածու: Երկրորդը` «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունն է` 174 թեկնածուով: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը 169 թեկնածուով այս ցուցակում երրորդն է: «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն ունի` 156, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը` 152, «Մենք» կուսակցությունների դաշինքը` 133, «Օրինաց երկիր» կուսակցությունը` 131, «Հայաստանի Հանրապետական» կուսակցությունը` 125, «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը` 85, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը` 83, իսկ «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը` 81 թեկնածու:

Մարզերի շարքում ամենաշատ ընտրողների թիվն ունի Կոտայքը` 239 հազար 847, իսկ ամենաքիչը` Տավուշի մարզը` 107 հազար 139 ընտրողով: Երևանի ընտրական տարածքներից ամենաշատ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիներն ունի Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ տարածքը` 225 հազար 223 ընտրող:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է նաև ՀՀ Ազգային ժողովի 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ ընտրություններին նախորդող վերջին մարդահամարի տվյալներով առավել մեծ թվով մշտական բնակչություն ունեցող առաջին չորս ազգային փոքրամասնությունների վերաբերյալ տեղեկատվությունը: Վերջին մարդահամարն անցկացվել է 2011 թվականին, որի տվյալներով Հայաստանի Հանրապետությունում առավել մեծ թվով մշտական բնակչություն ունեցող առաջին ազգային փոքրամասնությունը եզդիներն են` 35.308, երկրորդը ռուսները` 11.911, 3-րդը ասորիները` 2.769, 4-րդը քրդերը` 2.162 քաղաքացի:

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կայանալու են 2018 թ. դեկտեմբերի 9-ին: Քարոզչության ժամանակահատվածը նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 7-ն է։ Ընտրական օրենսգրքով սահմանվել է 12-օրյա ժամկետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում