Ջոն Ջեյմս Փրեսթոնը՝ Միսթեր Բիգ մականունով, «Սեքսը մեծ քաղաքում 3» ֆիլմի սկզբում պետք է մահանար, իսկ ժապավենը պետք է լիներ նրա կնոջ՝ Քերի Բրեդշոուի ապրումների մասին: Այս մասին հայտնել է ֆիլմի շուրջ աշխատողներից Ջեյմս Էնդրյու Միլերը, փոխանցում է The Guardian-ը:
Միլերի խոսքով՝ սյուժեի այդպիսի շրջադարձի պատճառով դերասանուհի Քիմ Քերոլը հրաժարվել է ֆիլմի երրորդ մասում նկարահանվել:
«Քիմի շրջապատում գտնվող մարդիկ վստահ էին, որ սցենարում Սամանտային անհրաժեշտ ուշադրություն չի դարձվել: Նրանք մտանանշել են, որ լոգանք ընդունելիս Միսթեր Բիգի՝ սրտի նոպայից մահը կինոնկարը կդարձներ ֆիլմ Քերիի զգացմունքների մասին, այլ ոչ թե չորս գլխավոր հերոսուհիների»,-նշել է նա:
«Սեքսը մեծ քաղաքում»-ի առաջին երկու ֆիլմերը թողարկվել են 2008-ին և 2010-ին:








































