Ֆրանսիական Dior նորաձևության տունն օսկարակիր դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսի մասնակցությամբ նոր գովազդային ֆոտոշարքի պատճառով հայտնվել է քննադատության թիրախում՝ տեղեկացնում է Daily Mail-ը։
Բրենդը քննադատվել է նրա համար, որ մեքսիկական մշակույթի թեմայով ֆոտոշարքում ծագումով մեքսիկուհի մոդել ընտրելու փոխարեն, լատինամերիկյան երկրի հետ որևէ առնչություն չունեցող դերասանուհու է նախապատվություն տվել:

Խոսքը Dior Cruise 2019 հավաքածուի մասին է: Լոուրենսը պատմել է, որ հավաքածուն ստեղծվել է մեքսիկուհիներով ոգեշնչված դիզայներների կողմից:









































