«Յուվենթուս»-ի հարձակվող Միրկո Վուչինիչը կարող է համալրել ֆրանսիական «Մոնակո»-ի կազմը, հաղորդում է France Football-ը:
Ըստ աղբյուրի տեղեկությունների` մոնեգասկեցիների գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանյերին ցանկանում է Չեռնոգորիայի հավաքականի ֆուտբոլիստին տեսնել իր թիմի կազմում: «Մոնակո»-ն ներկա պահին ակտիվորեն փոխարինող է փնտրում հարձակվող Ռադամել Ֆալկաոյին, ով ձախ ծնկի լուրջ վնասվածքի պատճառով, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի առնվազն 6 ամիս ժամանակ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ձախողվեց Վուչինիչի` «Ինտեր» տեղափոխությունը: Հարձակվողի փոխարեն «Յուվենթուս»-ը պետք է ստանար «ներաձուրիներ»-ի կիսապաշտպան Ֆրեդի Գուարինի իրավունքները:








































