Լվովի մարզային վարչակազմի ղեկավար Օլեգ Սալոն ցուցարարների կողմից վարչական շենքը պաշարելուց հետո աշխատանքից ազատվելու դիմում է գրել:
Լվովի գրեթե երկու հազար բնակիչներ հավաքվել են մարզային վարչակազմի շենքի մոտ, շատերը ներս են մտել և ղեկավարի հետ հանդիպում պահանջել, հաղորդում է РИА Новости-ն՝ հղում կատարելով ուկրաինական УНИАН տեղեկատվական գործակալությանը:
Դրանից հետո ակտիվիստների ներկայությամբ Սալոն դիմում է գրել:
Ուկրաինայի օրենքների համաձայն՝ աշխատանքից ազատվելու մասին հայտարարությունը պետք է ստորագրի երկրի նախագահը:









































