Դեթրոյթի ավտոսրահում Mercedes-Benz-ը ներկայացրել է S600 նոր մոդելը: Հիասքանչ դիզայնը և էլետրոնային սարքավորումներն ամենաշատն են հետաքրքրում վարորդներին:

Նոր S600-ը հագեցած է 6-լիտրանոց V12 շարժիչով և վեցաստիճան փոխանցման տուփով: Մոդելի ստանդարտ փաթեթում ներառված են բոլոր հնարավոր էլետրոնային սարքավորումները: 

S600-ը և 2015 թ. այլ մոդելներ կստանան նաև դիմային ապակու պրոյեկցիոն էկրան, որի միջոցով հնարավոր է կառավարել մուլտիմեդիական գործառույթները և բախումների նախազգուշացնող Assist Plus համակարգը: Վտանգի դեպքում այն կարող է ավտոմատ կերպով նվազեցնել արագությունը: 

S600-ի ապագա տերերի համար, ովքեր ապրում են սառը կլիմայական պայմաններում, նախատեսված է դիմային ապակու տաքացման համակարգ, որի շնորհիվ ապակու վրայի սառույցը վայրկյանների ընթացքում կհալվի:
S600-ը վաճառքում կհայտնվի 2015 թ. գարնանը: Մեքենայի պաշտոնական գինը դեռ չի հայտարարվել, սակայն ենթադրվում է, որ այն մոտ 163 հազար դոլար կարժենա:










































