Դերասան և ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանի նախկին կինը՝ Վիտալինա Ցիմաբլյուկ-Ռոմանովսկայան չի խոստովանել իր մեղքը՝ մասնակվոր կյանքի անձեռնամխելիությունը խախտելու հարցում, հաղորդում է M24-ը:
Նա հայտարարել է, որ կբողոքարկի դատավճիռը և հավելել, որ գործում իր մեղքի ոչ մի ապացույց չի եղել:
Բացի այդ, Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան հայտարարել է, որ չի վախենում դատարանի նշանակած հասարակական աշխատանքներից:
«Ես սիրում եմ աշխատել, սիրում եմ Մոսկվա քաղաքը, ես անգամ, անկեղծ ասած, փողոցները կլվանայի: Եթե դա որևէ օգուտ կբերի, խնդրեմ, դա խնդիր չէ»,-հայտարարել է նա:
Դատարանը Ցիմբալյուկ-Ռոմանովսկայային 200 ժամ պարտադիր աշխատանքների է դատապարտել: Բացի այդ, նրան 200 հազար ռուբլու չափով տուգանք է նշանակված:








































