Գրավի կիրառման հետ կապված հարցը քաղաքական հարց է, քանի որ դա կարգավորվում է այն օրենսգրքով, որն ընդունում է Ազգային ժողովը, իսկ Ազգային ժողովը քաղաքական մարմին է, հետևաբար այդ հարցը չի կարող քաղաքական քննարկման առարկա չդառնալ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով հարցին, թե ԱԺ ամբիոնից գրավի կիրառման վերաբերյալ հնչեցրած իր կողմ հայտարարությունները չեն կարող դիտարկվել քաղաքական հրահանգ այն չկիրառելու համար:









































