Հարյուրավոր հայտնի քաղաքական գործիչներ` Բաշար Ալ-Ասադի կողմնակիցներն ու հակառակորդները Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում անցկացրել են հանդիպում: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը: Հանդիպումը կայացել է Սիրիայում բախումների ժամանակ գրանցված զոհերի առիթով:
Associated Press գործակալությանը Սիրիայի ընդդիմության ներկայացուցիչ Վալիդ Ալ-Բունին ասել է, որ Սիրիայի իշխանությունները համաձայնել են բանակցությունների, սակայն «իշխանության ներկայացուցիչներին արգելվել է մասնակցել ռեժիմի դեմ դուրս եկած ակտիվիստների հետ հանդիպմանը»: Գործակալության փոխանցմամբ՝ հանդիպմանը չեն մասնակցել նաև Վալիդ Ալ-Բունին և 200 ընդդիմադիրներ:
Այդուհանդերձ, բանակցությունների ժամանակ քաղաքական գործիչները քննարկել են Սիրիայի անվտանգության հարցերը, ցուցարարների ձերբակալության, բռնություններ կիրառելու և մի շարք այլ խնդիրներ: