Ռիո դե Ժանեյրոյում սկսվել է Հիսուս Փրկչի արձանի վերականգնումը: Արձանը վնասվել էր հունվարի 16-ին կայծակի հարվածի հետևանքով: Ամենամեծ վնասը կրել է աջ ձեռքի միջնամատը: Արձանի վրա հայտնվել են ճաքեր:
Ռիո դե Ժանեյրոյի եպիսկոպոսական թեմում պահպանվել է քարի պաշար, որից 1931-ին կերտել էին արձանը: Վերականգնման աշխատանքների արժեքը հայտնի չէ:
2010 թվականին իրականացվել է արձանի մասշտաբային վերականգնում, որի համար ծախսվել է 4 մլն դոլար:
Վերանորոգման աշխատանքների մասին ֆոտոշարք է ներկայացնում The Guardian-ը:









































