Thursday, 25 06 2026
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտել
«Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնում անշուշտ կլինեն հաղթողներ, սակայն պարտվողներ չեն լինելու. Դանիել Դանիելյան
ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը
Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Խոնդկեր Թալայի հանդիպմանը անդրադարձ է եղել ՄԱԿ80 նախաձեռնության շրջանակներում նախատեսվող բարեփոխումներին
Կանցկացվի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Երևանի բաց առաջնություն միջազգային հուշամրցաշար
Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Քննարկվել է սոցիալական տաքսի ծառայության ծրագրի երկրորդ փուլի իրականացումը
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Բարեփոխման հերթական փուլն է տեղի ունենում․ ՀՀ վարչապետ
Դարի գողություն․ Սանկտ Պետերբուրգի բանկի երկու աշխատակից կասկածվում է 2 մլրդ ռուբլու գողության մեջ
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Լավրովը կասկածի տակ է դրել Թրամփի՝ Կիևին «թույլտվություն» տալու մասին լուրերը

Երկրորդ տեղի մասին հայտարարություն անող ուժերը իրենց թուլացնում են. Անդրանիկ Քոչարյան

«Առաջին լրատվական»– ի զրուցակիցն է «Իմ քայլը» դաշինքի պատգամավորության թեկնածու Անդրանիկ Քոչարյանը:

-Ամեն ինչ վկայում է կոշտ ընտրապայքարի մասին. Դուք է՞լ եք այդպես մտածում:

-Ընտրապայքարը կոշտ ընթացք է ստանում հանձինս ՀՀԿ-ի իրականացրած քայլերի, բայց չեմ պատկերացնում, որ այդքան շատ կոշտ կլինի, նորմալ ընտրապայքար կլինի, շեշտադրումները կլինեն սուր: Այս պահին սրացումների գնում է Հանրապետականը, որպեսզի հասարակությանը կարողանա համոզել, որ ինքը պետք է հանդիսանա այն ուժը, որը գործող իշխանությունների հետ պետք է մտնի քաղաքական ընտրապայքարի մեջ:

-ՀՀԿ-ն չի էլ թաքցնում դա, ասում է՝ միակ ընդդիմադիրը մենք ենք:

-Կարծում եմ, որ այդ հարցը պետք է լուծվի ընտրություններից հետո ժողովրդի կողմից, իրենց հայտարարելը դեռ քիչ է: Իրենք մինչև այդ հայտարարելը պետք է մտածեն, թե իշխանությունից ընդդիմություն ինչ ճանապարհ պետք է անցնեն, և ինչպես պետք է արդարանան իրենց կառավարաման տարիներին թույլ տված սխալներից հետո:

-Փորձենք հասկանալ, թե ընտրողն ինչպիսի վարքագիծ կդրսևորի. հներին կասի՝ ցտեսություն, գնացե՛ք տուն, և նորերին կբերի խորհրդարա՞ն, թե՞ այլ կերպ կվարվի, շատ բարդ ընտրության առջև է ընտրողը:

-Այս վեց ամսվա ընթացքում մեր հասարակությունը մի քանի ընտրությունների մասնակցեց՝ թե՛ փողոցում, թե՛ խորհրդարանում, և, ըստ էության, հասարակությունն իր տրամադրությունները ցույց տվեց՝ փողոցում այդ գործընթացում մերժելով Սերժ Սարգսյանի երրորդ ժամանակահատվածը գործողությունների մեջ դնելը և դրանից հետո մերժեց նաև ՀՀԿ-ի կառավարած տարիները: Շատ արագ տրամադրությունների փոփոխություն ակնկալել հնարավոր չէ. ժողովուրդն ունի շատ լավ հիշողություն, նա չի մերժել միայն Ս. Սարգսյանին և Ռ. Քոչարյանին, մերժել է նաև ՀՀԿ-ի կառավարած տարիները, որովհետև ՀՀԿ-ն եղել է Հոկտեմբերի 27-ից հետո այն գործիքը, որով Ս. Սարգսյանը և Ռ. Քոչարյանը քաղաքական իշխանություն են ձևավորել. կեղծելով ընտրությունները՝ վերցրել են իշխանությունը, որը տեղի է ունեցել Հոկտեմբերի 27-ին և հետագայում նաև այլ գործողությունների արդյունքում, բնականաբար այդ ուժը հանգիստ հարմարվել է այն խաղի կանոններին, որոնք վերևից դրված են եղել իրենց համար:

-Դեռևս ռիսկեր է պարունակում նաև քրեաօլիգարխիայի մասնակցության հավանականությունը, մտավախություն կա, որ այդ մարդիկ հեռու չեն մնա ընտրապայքարից, որովհետև ոչ շատ հեռու անցյալում ուղիղ լծակներ են ունեցել ընտրությունների վրա ազդելու:

-Ճիշտ եք ասում, բայց քրեաօլիգարխիայի մեր պատկերացրած դեմքերը հրաժարվեցին ընտրություններին մասնակցելուց, որովհետև իրենք իրենց շատ կոմֆորտ էին զգում նախկին իշխանությունների օրոք, երբ որ իրենց ներգրավել էին քաղաքական համակարգի մեջ: Պատրաստել էին այնպիսի Ընրական օրենսգիրք, որ քրեաօլիգարխիան պետք է ապահովեր քաղաքական վերնախավի ձայները՝ ռեյտինգային ընտրակարգով: Այսօր օլիգարխները չեն կարող լինել այդ համակարգի մեջ, որովհետև իրենք իրենց ապահով են զգում միայն իշխանության կողքին կամ իշխանության մեջ, նրանք եթե դերակատարում ունենան, ապա միայն ստվերային, նույնիսկ ստվերային դերն իրենց համար շատ ռիսկային է, նույնիսկ օդիոզ դեմքերը ռիսկ չարեցին: Երբ որ իշխանության կողքին էին կամ մեջն էին, լիցենզիա ունեին մարդ ծեծելու, մարդ խփելու և չպատժվելու, այսօր այդ լիցենզիայից զրկված են, իրենց տանը հանգիստ նստած են՝ վախեցած և անօգնական վիճակում:

-Տանը նստելո՞ւ են:

-Անպայման նստելու են, և պետք է իմանան, որ եթե փորձեն տակից ազդել քաղաքական գործընթացների վրա, դա նկատվելու է: Գործող իշխանությունը հայտարարել է, որ անցկացնելու է մաքուր ընտրություն, և այդ ընտրությունների մեջ որևէ ազդեցություն չի լինելու՝ փող բաժանել, ցուցակներ կազմել, տարբեր ձևաչափի ճնշումներ իրականացնել: Ընտրությունները կլինեն շատ մրցակցային, բայց այդ երևույթներից բավականին հեռու:

-«Իմ քայլը»  դաշինքում գտնվելը նշանակում է, որ դուք Ձեզ հեղափոխությանը մասնակի՞ց եք համարում:

-Ես միշտ եղել եմ պայքարի կիզակետում Հոկտեմբերի 27-ի ողբերգությունից հետո, ես եղել եմ ընդդիմության շարքերում և միշտ ձգտել եմ, որ Հայաստանում օր առաջ տեղի ունենան փոփոխություններ, և դրանք լինեն անշրջելի, և հնարավորություն ունենանք ընտրությունների միջոցով ձևավորել այնպիսի իշխանություն, որը մեր երկիրը կտանի առաջ… Հոկտեմբերի 27-ից հետո մեր երկիրը քաղաքական ուղեծրից դուրս եկավ, և հիմա՝ այսքան տարի հետո, հեղափոխության արդյունքում ձեռք ենք բերել հնարավորություն նորից քաղաքական ուղեգիծը ճիշտ կառուցելու…

Ընտրություններին մասնակցող ուժերի կազմը հուշո՞ւմ է, թե ինչպիսի, ինչ որակի խորհրդարան կունենանք:

-Մենք կունենանք այն խորհրդարանը, որը ինչ-որ չափով կարտահայտի նաև հեղափոխության տրամադրությունները. այսինքն՝ կդրվեն խնդիրներ, որոնք հեղափոխական լուծումներ են պահանջում: Խանգարող հանգամանքներ շատ են լինելու… Փոփոխությունների հիմքը կդրվի հիմա, և դրա շարունակությունը կբերի այն առաջընթացին, որի համար մեր ժողովուրդը դուրս էր եկել և պայքարելով հասավ նրան, որ Հայաստանում իշխանափոխություն տեղի ունեցավ:

-Մի տարօրինակ բան է կատարվում. բոլոր քաղաքական ուժերը ձևավորվելիք խորհրդարանում իրենց քաղաքական հավակնությունները սկսում են երկրորդ տեղից, և անպայման ընդդիմության հավակնությամբ՝ մենք ենք միակ ընդդիմությունը, և վերջ: Սա առո՞ղջ պրոցես է, և արդյո՞ք հեշտացնում է «Իմ քայլը» դաշինքի գործը:

-Երբ որ ասում են՝ մենք երկրորդն ենք, թուլացնում են իրենց պայքարի ուղին, թեկուզ կարճ ժամանակաշրջանի՝ մեկ ամսվա համար: Իրենք թող ամբիցիոզ ծրագրեր դնեն իրենց առաջ: Իհարկե, հեղափոխությունը դեռ նոր է տեղի ունեցել, դեռ ամբողջությամբ լիցքը չի արտահայտել, այդ տրամադրությունները պետք է իրենց վերջնակետին հասնեն՝ հանձին կառավարության ձևավորման: Եվ շատ կարևոր է, որ կայուն մեծամասնություն ձևավորի այսօրվա գործող իշխանությունը, և հասարակությունն անպայման այդ քվեն կտա, որովհետև զգում է, որ ինչ-որ բան կիսատ թողնելն ավելի վատ է, քան ոչինչ չանելը: Լավ է, որ պայքարում են, բայց լավ կլիներ, որ ընդդիմության կամ երկրորդ տեղի համար պայքարեին շատ ավելի ինտելեկտուալ և մաքուր ուժեր: Պայքարի մտան հին ուժեր: Մեր հասարակության մի հսկա ինտելեկտուալ զանգված դեռ դիտորդի վիճակում է, նրանց պետք է արթնացնել և նրանց ինտելեկտը բերել, միացնել ընտրական և կառավարման գործընթացներին: Կարծում եմ՝ կլինեն նաև արտախորհրդարանական ուժեր, որոնք գաղափարական հենքի վրա կձևավորվեն և հետագա ընտրություններին կփորձեն իրենց տեսակետն ու մասնակցությունն ապահովել՝ հանուն մեր երկրի և ժողովրդի:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում