Sunday, 17 01 2021
Sunday, 17 01 2021
13:30
Բնակարանի բանալին, որտեղ մահացել է Նապոլեոն Բոնապարտը, վաճառվել է $112 հազարով
Առանց ժողովրդի կամարտահայտման որևէ գործողություն չի կարելի իրականացնել․ Բագրատյան
13:15
Թրամփը ԱՄԷ-ն և Բահրեյնը հռչակել է ԱՄՆ խոշորագույն գործընկերներ անվտանգության ոլորտում
2021-ի կանխատեսում. նախնական ամփոփում Կենտրոնական Ասիայի և Կովկասի համար (Eurasianet, ԱՄՆ)
12:45
NASA-ն հայտնաբերել է նոր մոլորակ շատ հազվադեպ ուղեծով՝ խցանահան
Ռուսաստանը ևս չորս երկրի հետ կվերսկսի ավիահաղորդակցությունը
12:15
Ակնկալում եմ հստակ պատասխան
Երևանի Մարշալ Բաբաջանյան փողոցում մեքենաներ են բախվել․ կան տուժածներ
Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել
Հայաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 351 նոր դեպք. 5 մարդ մահացել է
11:15
Ինդոնեզական քարանձավում հնէաբանները գտել են հայտնի կենդանու հնագույն պատկերներից մեկը
11:00
Հայտնի է Եվրոպայի «ամենականաչ» քաղաքը
10:45
Հայտնի է աշխարհի լավագույն ոչ մեծ քաղաքը
Հայաստանը ոչինչ չի անում․ երբևէ չենք ունեցել համարժեք դեսպան Իրանում
Լարսը փակ է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար
Արցախի բոլոր բնակավայրերում վերականգնված է շուրջօրյա էլեկտրամատակարարումը. ԱՀ նախագահ
Հանքարդյունաբերությունը Հայաստանում թափանցիկ չէ. Պետք է պարզել՝ մեր ազգային հարստությունը ուր է գնում
10:05
Գիտնականները հայտնաբերել են քաղցկեղը մեկ վայրկյանում ոչնչացնելու արմատական միջոց
09:55
Գիտնականները նախազգուշացրել են հնարավոր նոր սառցե շրջանի մասին
Առաջիկա օրերին Երևանում ցերեկվա ժամերին սպասվում է առանց տեղումների եղանակ
09:32
Tesla-ն գերեզմանոցում հայտնաբերել է գոյություն չունեցող մարդու
09:23
ԱՄՆ նախագահի երդմնակալությանն ընդառաջ Facebook-ը լրացուցիչ սահմանափակումներ է մտցրել
09:15
Պոմպեոն հայտարարել է, որ կորոնավիրուսն առաջացել է չինական պետլաբորատորիաներում
Շրջափակված երկաթուղու բացումը կոչված է Հարավային Կովկասին ապահովելու նոր բարգավաճում. Neue Zürcher Zeitung (Շվեյցարիա)
00:00
Pfizer-ը և BioNTech-ը կավելացնեն կարողությունները COVID-19 պատվաստանյութի արտադրության համար
Սյունիքում սահմանների փոփոխություններով պայմանավորված՝ արոտավայրերի հետ կապված խնդիրներ են առաջացել. Տեղի համայնքապետարան
Արցախի բուժհիմնարկները կհամալրվեն անհրաժեշտ բժիշկ-մասնագետներով և ժամանակակից բժշկական սարքավորումներով
Սուտ է. ԱԱԾ-ն արձագանքում է Միքայել Մինասյանին
Apple-ը սկսել է ծալվող էկրանով IPhone-ի մշակումը
23:30
ԱՄՆ-ը պատժամիջոցներ կսահմանի 15 տեսակի մետաղներ Իրան տեղափոխելու համար

Ընտրություններից հետո Թրամփն անհամաչափ ճնշում կգործադրի Հայաստանի վրա Արցախի հարցում

Որոշ փորձագետներ կանխատեսում են, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի աշխարհաքաղաքական դիմակայության պայմաններում ԱՄՆ նախագահ Թրամփի վարչակազմը կարող է սրել սպառազինությունների մրցավազքը Հայաստանի և Ադրբեջանի միջև, և այդ դեպքում Հարավային Կովկասը կդառնա նոր «սառը պատերազմի» հերթական օջախը: Այս խոսակցությունները Հայաստանում ակտիվացան հատկապես Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի տարածաշրջանային այցելությունից հետո:

 Ամերիկյան զենք Ադրբեջանի՞ն, թե՞ Հայաստանին

Խոսելով այս հարցի մասին՝ Բոլթոնը հիշեցրել է, որ ԱՄՆ օրենսդրության մեջ կան որոշակի սահմանափակումներ, որոնք արգելում են ամերիկյան կառավարությանը զենք վաճառել Ղարաբաղյան հակամարտության երկու կողմերին՝ Ադրբեջանին և Հայաստանին: Խոսքը 1992թ. Կոնգրեսի կողմից ընդունված «Ազատության աջակցության ակտ»-ի տեքստում ներառված 907-րդ բանաձևի (Section 907) մասին է, որն արգելում է ԱՄՆ կառավարությանը «ուղղակի աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին, քանի դեռ ԱՄՆ նախագահը չի համոզվել և չի տեղեկացրել Կոնգրեսին, որ Ադրբեջանի կառավարությունը ակնհայտ քայլեր է անում վերացնելու (Հայաստանի) շրջափակումը և ուժի այլ կիրառումները Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ»: Ու թեև խոսքն Ադրբեջանին օգնություն հատկացնելու արգելքի մասին է, ոչ թե Հայաստանին, և պարտադիր չէ, որ դա լինի ռազմական օգնություն, այնուամենայնիվ, Բոլթոնն իր ձևով է մեկնաբանել այս հոդվածը՝ ավելացնելով, որ չնայած դրան՝ կան նաև բացառություններ, և իրենք փորձելու են օգտվել դրանից:

Բոլթոնն ասել է, թե ամեն դեպքում իրենք ուզում են դիտարկել Հայաստանին և Ադրբեջանին զենք վաճառելու հնարավորությունը:

Այդուհանդերձ, կան լուրջ կասկածներ, որ Թրամփի վարչակազմն իր առջև խնդիր է դրել զենք վաճառել առաջին հերթին և գլխավորապես ածխաջրածնային ռեսուրսներով հարուստ Ադրբեջանին՝ հաշվի առնելով վերջինիս ֆինանսական հնարավորությունները, համեմատաբար ավելի թույլ կախվածությունը Ռուսաստանից և այս երկրի ստրատեգիական նշանակությունը հատկապես Թրամփի «իրանական ռազմավարության» համատեքստում:

https://www.yerkir.am/resources/yerkir/img/news/origin/1507017925-8449.jpeg

 Հայաստանը կարող է օգտվել այս իրավիճակից

Ամերիկյան զենքի վաճառքի հարցը մտահոգում է նաև Ամերիկայի հայ համայնքին ու մասնավորապես ակտիվ հայկական կազմակերպություններին, որոնք զգալի ազդեցություն ունեն քաղաքական դաշտում և հատկապես Կոնգրեսում և փորձում են իրենց այդ ազդեցությունն օգտագործել Հայաստանի անվտանգության ռիսկերը նվազեցնելու համար: Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը, սակայն, համոզված է, որ եթե ԱՄՆ-ը որոշի զենք վաճառել Ադրբեջանին, ապա կվաճառի նաև մյուս կողմին, քանի որ 907-րդ բանաձևի հիմնական սկզբունքը Ադրբեջանի և Հայաստանի միջև պարիտետը՝ հավասարությունը, ռազմական հավասարակշռությունը պահպանելն է:

Արամ Համբարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, թե այնպես չէ, որ ամերիկյան զենքի վաճառքի հեռանկարը միանշանակ վատ է Հայաստանի համար, քանի որ այս իրավիճակից կարելի է նաև օգուտ քաղել: Մյուս կողմից՝ Ադրբեջանի և Հայաստանի հետ ԱՄՆ-ի ռազմատեխնիկական համագործակցության խորացումն ինչ-որ առումով մտահոգիչ է, քանի որ երկու կողմերին զինելը, նախ, չի նպաստի խաղաղության գործընթացի ակտիվացմանը, երկրորդը՝ երկու կողմերին զենք վաճառելու ամերիկյան քաղաքականությունից ավելի շատ կշահի ֆինանսական ավելի մեծ հնարավորություններ ունեցող Ադրբեջանը:

Համբարյանի խոսքով՝ ի տարբերություն նախկին նախագահ Բուշ կրտսերի, որը 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումներից հետո՝ 2002թ. հունվարին, դիմեց Սենատին ԱՄՆ անվտանգությանը սպառնացող անմիջական վտանգի առկայության հիմքով՝ խնդրելով ժամանակավորապես չեղարկել 907-րդ բանաձևը և թույլ տալ օգնություն հատկացնել Ադրբեջանին՝ միջազգային ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում, Թրամփն առայժմ որևէ փաստարկ չի ներկայացրել և պաշտոնական հայտարարություններ չի արել այս թեմայով, թե ինչու ԱՄՆ-ը պետք է զենք մատակարարի Ադրբեջանին կամ Հայաստանին:

 Չի նպաստի խաղաղության հաստատմանը

Ինչ վերաբերում է Հայաստանի ավելի սուղ ֆինանսական միջոցներին և այն հանգամանքին, որ Ռուսաստանի հետ սերտ, դաշնակցային հարաբերություններն ամենայն հավանականությամբ թույլ չեն տա պաշտոնական Երևանին զենք գնել ամերիկացիներից, ապա Արամ Համբարյանի կարծիքով՝ դրա մասին պետք է մտածի Հայաստանի կառավարությունը, բայց ամերիկահայերին հետաքրքրում է այն հարցը, թե Ադրբեջանին և Հայաստանին զենք վաճառելը որքանո՞վ կնպաստի Ղարաբաղյան հակամարտության գոտում լարվածության նվազեցմանը:
«Մենք խիստ կասկածում ենք, որ առանց այդ էլ ռազմականացված տարածաշրջանը ամերիկյան զենքով համալրելը կնպաստի խաղաղության գործընթացի ակտիվացմանը: Ամերիկյան կառավարությունը սրա մասին պետք է մտածի և շատ զգույշ մոտենա այս հարցին: Սա մի մասնավոր ընկերություն չէ, որը զենք է վաճառում տարբեր երկրների: Սա չէ ամերիկյան արտաքին քաղաքականության առաջնահերթությունը: Մեր առաջնահերթությունն այն է, թե ինչպե՞ս կարող է Ամերիկան նպաստել աշխարհի այս հատվածում խաղաղության, ժողովրդավարության և կայունության հաստատմանը: Սա է մեր առաջնահերթ խնդիրը», – հայտարարեց մեր զրուցակիցը:

Մեր դիտարկմանը, որ հակամարտող երկրներին զենք վաճառելը հակասում է ԱՄՆ-ի դավանած արժեքներին, ամերիկյան քաղաքականության հիմնարար սկզբունքներին, որոնց հիմնական պահանջը աշխարհում խաղաղության, կայունության և ժողովրդավարության հաստատումն է, Արամ Համբարյանը պատասխանեց, որ այլ երկրներին զենք վաճառելն իրականում արտասովոր բան չէ, որովհետև թե՛ ամերիկացիները, թե՛ ֆրանսիացիները, թե՛ ռուսներն ու այլ երկրներ ակտիվ են զենքի շուկայում և աշխատում են վաճառել իրենց արտադրած սպառազինությունը:
«Զենք արտադրող երկրները ուզում են եկամուտներ ստանալ զենքի վաճառքից: Դա չէ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի մտահոգությունը: Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի մտահոգությունն այն է, թե ի՞նչ մեթոդներով է ամերիկյան արտաքին քաղաքականությունը պատրաստվում նպաստել խաղաղության և կայունության հաստատմանը Հարավային Կովկասում: Եվ, ինչպես ասացի, մենք խիստ կասկածում ենք, որ զենքի նոր աղբյուրներ ավելացնելը կնպաստի խաղաղությանը: Ամերիկյան կառավարության ձայնը մեկը չէ. Վաշինգտոնի վարչակազմում կան տարբեր տեսակետներ, և նաև ամերիկյան արտաքին քաղաքականության համակարգն ունի տարբեր շահագրգիռ կողմեր: Եվ մենք պատրաստվում ենք ներկայացնել մեր վերապահումներն այս հարցի վերաբերյալ»:

 ՀՀ-ն և ԱՄՆ-ը կհասնեն փոխզիջման Իրանի հարցում

Անդրադառնալով Թրամփի խորհրդական Ջոն Բոլթոնի այցելությանը մեր տարածաշրջան՝ Համբարյանը նշեց, որ ընդհանուր առմամբ ուրախալի է տեսնել բարձր մակարդակի այցեր ԱՄՆ-ից Հայաստան, և դա ցույց է տալիս, որ Հայաստանն իր տեղն ունի ԱՄՆ-ի «տարածաշրջանային դիվանագիտության» մեջ, բայց դա չի նշանակում, որ երկու երկրները նույն ձևով են նայում բոլոր հարցերին:

«Դա դիվանագիտության բնույթն է: Հայաստանն ունի իր շահերը, Ամերիկան՝ իր: Եվ Բոլթոնի հայտարարություններից ակնհայտ էր, որ նա առաջնահերթ տեղ է հատկացնում ԱՄՆ-ի քաղաքականությանը Իրանի նկատմամբ: Նա խոսում էր Արցախի հիմնախնդրի մասին Իրանի հարցի տեսանկյունից, թե Արցախյան հիմնախնդրի կարգավորման դեպքում կբացվեն սահմանները տարածաշրջանում, և դա կօգնի Իրանին մեկուսացնելու ամերիկյան քաղաքականությանը: Ավանդաբար ամերիկյան արտաքին քաղաքականության ոլորտում որոշում կայացնողները, օրինակ՝ Վիկտորյա Նյուլանդը կամ մյուսները, դիտարկել են Արցախի խնդիրն ավելի շատ Ռուսաստանի զսպման քաղաքականության համատեքստում: Նրանք կարծում էին, որ Արցախյան հիմնահարցի հանգուցալուծումը նվազագույնի կհասցնի Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում: Բայց Բոլթոնը սրան ավելացրեց նաև Իրանի խնդիրը: Այսուհանդերձ, մեր խնդիրն է հետևել և համոզվել, որ ամերիկյան պատժամիջոցները տարածաշրջանի որևէ երկրի նկատմամբ սխալմամբ կամ անզգուշաբար չեն ազդի Հայաստանի վրա», – շեշտեց ամերիկահայ գործիչը՝ կրկնելով, որ ԱՄՆ-ը և Հայաստանը ունեն իրենց սեփական շահերը, և յուրաքանչյուրը, բնականաբար, հետամուտ է լինելու իր շահերի առաջմղմանը: Բայց  Համբարյանը չի կարծում, թե ԱՄՆ-ը կամ Հայաստանը Իրանի հետ կապված հարցերում կհասնեն առավելագույն արդյունքի: Ամենայն հավանականությամբ երկու կողմերը կփորձեն ըմբռնումով մոտենալ միմյանց քաղաքականությանը և կհասնեն փոխադարձաբար ընդունելի փոխզիջման այս հարցում:

Բոլթոնը լավ չի պատկերացնում իրավիճակը

Համբարյանի կարծիքով՝ Բոլթոնը չարաչար սխալվում է, եթե կարծում է, թե եթե Նիկոլ Փաշինյանի գլխավորած դաշինքը հաղթի դեկտեմբերին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին, այդ դեպքում նա «շատ ուժեղ մանդատ կստանա» և «վճռական քայլեր» կանի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ: Համենայնդեպս, այնպիսի քայլեր, ինչպիսիք Թրամփի թիմակիցներն են ակնկալում: Որովհետև որքան Հայաստանը ավելի ժողովրդավարական երկիր է դառնում, այնքան ավելի քիչ հավանական է, որ կկարողանան Հայաստանին ստիպել «անխոհեմ զիջումների» գնալ Արցախի հարցում:

«Նա լավ չի պատկերացնում իրավիճակը: Եվ Փաշինյանն ընդգծեց, որ Արցախյան հիմնախնդրի հետ կապված որոշումները պետք է ունենան Հայաստանի ժողովրդի աջակցությունը: Եվ այն տեսակետը, թե այս ընտրություններից հետո ժողովուրդն ավելի զիջող կլինի Արցախի հարցում, անհեթեթություն է: Նրա այդ մոտեցումն անխոհեմ է: Բոլթոնը վստահաբար կարող է արտահայտել ամերիկյան քաղաքականության մոտեցումները, բայց նրա այդ եզրակացությունը, թե Հայաստանի ժողովրդավարությունը կարող է նման ազդեցություն ունենալ Հայաստանի արցախյան քաղաքականության վրա, շատ սխալ է»:

 Պետք է սպասել անհամաչափ ճնշման Թրամփի վարչակազմի կողմից

Համբարյանը նկատեց, որ Բոլթոնը Հայաստանում խոսել է Հայաստանի հնարավոր զիջումներից, բայց Բաքվում նա չի խոսել Ադրբեջանի հնարավոր զիջումներից: Եվ եթե Բոլթոնի այս հայտարարությունները դիտարկենք Հայաստանում ԱՄՆ-ի արդեն նախկին դեսպան Միլսի՝ վստահաբար Սպիտակ տան հետ համաձայնեցված վերջին հայտարարության համատեքստում, թե հակամարտության ցանկացած կարգավորման պարագայում Հայաստանը պետք է տարածքներ վերադարձնի Ադրբեջանին, կարելի է եզրակացնել, որ ԱՄՆ-ը հավասար մոտեցում չի ցուցաբերում հակամարտող կողմերին: Հետևաբար Համբարյանը կանխատեսում է, որ առաջինը՝ ՀՀ ԱԺ ընտրություններից մոտ մեկ ամիս անց, ԱՄՆ-ը կփորձի օգտվել Հայաստանի ներքաղաքական փոփոխություններից՝ Իրանի մեկուսացման քաղաքականությունն առաջ մղելու համար:

«Երկրորդը՝ անհամաչափ ճնշում կգործադրվի Հայաստանի վրա, որպեսզի վերջինս զիջումներ անի Արցախի հարցում»,- կանխատեսեց Համբարյանը՝ կրկնելով իր այն տեսակետը, որ Մադրիդյան սկզբունքները հիմնախնդրի արդար լուծում չեն առաջարկում և չեն կարող դառնալ պլատֆորմ խաղաղության հաստատման համար:

Հեղինակներ
ՆՎԵՐ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
ՆՎԵՐ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
ԳՈՀԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
ԳՈՀԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Արթուր Աղաբեկյան
Արթուր Աղաբեկյան
Ժիրայր Ոսկանյան
Ժիրայր Ոսկանյան
Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում