Հայտնի են դարձել հարձակվող Նեյմարի` կատալոնական «Բարսելոնա»-ի հետ ստորագրած պայմանագրի մանրամասները:
Ընթացիկ մրցաշրջանում բրազիլացին շուրջ 18 մլն եվրո կվաստակի` 8.5 մլն որպես հավելավճար` տեղափոխության համար և 9. 18 մլն` որպես աշխատավարձ:
5-ամյա պայմանագրով ֆուտբոլիստը 54.4 մլն եվրո կվաստակի` առանց հավելավճարների: Իսպանիայի առաջնության չեմպիոն դառնալու դեպքում Նեյմարը 637500 եվրո կստանա, Չեմպիոնների Լիգայում հաղթանակի դեպքում` 850 հազար եվրո, Գավաթը նվաճելու դեպքում` ևս 850 հազար, իսկ երեք տիտղոսը միաժամանակ նվաճելու դեպքում` 1.7 մլն եվրո:








































