Կատալոնական «Բարսելոնա»-ի առաջատար Լիոնել Մեսսին նշել է, որ 2014 թվականը մեծ նշանակություն ունի ինչպես իր ակումբի, այնպես էլ հավաքականի համար, որի կազմում մասնակցելու է Աշխարհի առաջնությանը:
«Այս տարին շատ կարևոր է թե՛ «Բարսելոնա»-ի, թե՛ Արգենտինայի հավաքականի համար:
Մեծ ցանկություն ունեմ խաղալ այս 6 ամիսների ընթացքում: Հուսով եմ՝ մշտապես դուրս կգամ խաղադաշտ: Դա այն է, ինչ ես շատ եմ սիրում անել»,- հայտարարել է ֆուտբոլիստը:








































