Thursday, 25 06 2026
ԱՄՆ֊Իրան համաձայնության ֆոնին վերափոխվում է Արաբական աշխարհը. նոր ճարտարապետություն է ձևավորվում
Ռուսաստանն իր քայլերով Հայաստանին դրդում է միաբևեռ արտաքին քաղաքականության
Նոր Ազդակ Թուրքիայից Երևանին և Բաքվին. Անկարան վերջնական խաղաղություն է ուզում
Ղալիբաֆը սահմանեց․ Ադրբեջանը Իրանի բարեկամն է
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտել
«Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնում անշուշտ կլինեն հաղթողներ, սակայն պարտվողներ չեն լինելու. Դանիել Դանիելյան
ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը
Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Խոնդկեր Թալայի հանդիպմանը անդրադարձ է եղել ՄԱԿ80 նախաձեռնության շրջանակներում նախատեսվող բարեփոխումներին
Կանցկացվի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Երևանի բաց առաջնություն միջազգային հուշամրցաշար
Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Քննարկվել է սոցիալական տաքսի ծառայության ծրագրի երկրորդ փուլի իրականացումը
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Բարեփոխման հերթական փուլն է տեղի ունենում․ ՀՀ վարչապետ
Դարի գողություն․ Սանկտ Պետերբուրգի բանկի երկու աշխատակից կասկածվում է 2 մլրդ ռուբլու գողության մեջ
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը

Թուրքական «Անադոլու» գործակալությունը ցանկանում է Հայաստանում գրասենյակ բացել

Հայաստան այցից հետո թուրք ազգայնամոլ Հասան Օքթայի ֆեյսբուքյան էջում տեղադրված լուսանկարները նախօրեին լայն քննարկման առարկա էին դարձել: Ազգայնամոլը Երևանում լուսանկարվել է թուրքական ահաբեկչական «Գորշ գայլեր» կազմակերպության խորհրդանիշը ցուցադրելով, ինչպես նաև հանդիպումներ ունեցել թուրքագետ Հակոբ Չաքրյանի, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանի եւ «Անկախ» կայքի աշխատակիցների հետ:

Հունվարի 23-ին լրագրողների հետ հանդիպմանը թուրքագետ Հակոբ Չաքրյանը նախ նշեց, որ Հայաստանում որևէ թուրքից վախենալու խնդիր չունի, բացի այդ՝ Օքթայը ոչ թե ազգայնամոլ է, այլ ազգայնական, իսկ բոլոր թուրքերն էլ ազգայնական են: Օքթայի հետ հանդիպել են, զրուցել, անդրադարձ է եղել ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանի՝ ժամանակին Ստամբուլում արած հայտարարությանը, որ թուրքական ԶԼՄ-ները վերնագրել էին՝ «Հայաստանը սպառնում է»: ԱԳ նախարարն ասել էր՝ եթե որևէ մեկը մտածում է, որ հանուն Թուրքիայի հետ հարաբերությունների զիջումներ կանի Ղարաբաղյան հարցում կամ Ցեղասպանության ճանաչման հարցում, ապա չարաչար սխալվում է:

Ազգայնականը մեկնաբանել էր՝ Հայաստանը փոքր երկիր էր, թվում էր՝ ավելի զիջող պիտի լինի: «Իմ համարը շատերն ունեն, թուրք լրագրողներն էլ ունեն, զանգեցին, թե Ձեր տուն ենք գալու: «Անադոլու» գործակալության արտաքին լուրերի բաժնի խմբագիր Օգյուն Դուրուն էր: Զանգեցի ԱԳ նախարարություն, որ տեղյակ պահեմ, չնայած իրենք գիտեին արդեն՝ գործակալությունն ուզում է Հայաստանում գրասենյակ բացել: Հետաքրքրվեցի՝ ինչ պայմաններում է հնարավոր, ասացին՝ այն պայմաններում, եթե Հայաստանն էլ այնտեղ բացի նմանատիպ մի գրասենյակ, և մեր թղթակիցն օգտվի այն լիազորություններից, ինչ իրենցը: Եկան: Դուրուն, ի տարբերություն Օքթայի, բավական բարեկիրթ, լուրջ, ցանցառություններից հեռու անձնավորություն էր, ասացի՝ ինչո՞ւ եք ուզում բացել, Հայաստանը խնդրահարույց է, դրա համա՞ր: Անկեղծ ասաց՝ ոչ միայն: Մենք հեռավոր երկրներում ունենք նման գրասենյակներ, Հայաստանում՝ ոչ: Չենք ուզում երրորդ երկրի միջոցով ստանալ ինֆորմացիան»,- ասաց նա:

Չաքրյանը հետաքրքրվել է՝ ինչո՞վ կարող է օգնել, քանի որ գրասենյակ բացելու այդ իրավունքը շնորհել չի կարող: Իրեն ասել են՝ անգլերեն լուրեր գրող թղթակից է պետք՝ կառավարությունից, խորհրդարանից, նախագահականից, ինչպես նաև վերլուծական նյութեր գրող: Քանի որ անգլերենով վերլուծական գրելը բարդ էր, թուրքագետն ասել է՝ ռուսերեն իմացող և գրող մեկին ավելի հեշտ է գտնել, բայց հարց է՝ ոնց են թուրքերեն թարգմանելու այդ նյութերը: Իրեն ասել են, որ Թուրքիայում թարգմանչական գրասենյակ ունեն, իսկ թարգմանության ժամանակ նյութերի խեղաթյուրումը բացառել են:

«Եթե ինչ-որ մեկը շատ է այցելում Հայաստան, նրան չեն անհանգստացնում, ապա նշանակում է՝ թույլտվություն ունի: Իսկ նկարները հրապարակելով՝ նա կապիկություն է արել, ավելին՝ լկտիություն: Իր եղբայրների համար է արել, ցույց է տվել, որ գնում է, հայերի հետ է եղբայրանում, սակայն այդպիսով նաև վնաս է պատճառել «Անադոլու» գործակալությանը»,- ասաց նա:

«Անադոլու» գործակալության հայաստանյան գրասենյակի բացումն ԱԳ նախարարությունում իրատեսական չեն համարել, ասել են՝ հավանաբար թուրքերը մեր պայմաններին չեն համաձայնի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում