Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում շարունակվում է Տատա Սթիլ շախմատային ամենամյա փառատոնը:
Հայաստանի ազգային հավաքականի առաջին համար Լևոն Արոնյանը 8 տուրերից հետո միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Արոնյանի ակտիվում կա 6 միավոր:
Երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Սերգեյ Կարյակինն ունի 5.5, իսկ առաջին եռյակը եզրափակող Ֆաբիանո Կարուանան՝ 5 միավոր:
Հավելենք, որ այսօր կկայանա 9-րդ տուրը, իսկ Արոնյանի հակառակորդը կլինի Կարյակինը:








































