Թուրքիայի Քայսերի մարզում շրջվել է ուղևորատար ավտոբուս՝ հաղորդում է Anadolu գործակալությունը:
Գործակալության տվյալներով՝ ՃՏՊ-ի հետևանքով զոհվել է 20 մարդ, ևս 28-ը ծանր մարմնական վնասվածքներ են ստացել:
Տեղեկատվության համաձայն՝ զոհվածները Թուրքիայի քաղաքացիներ են: Վթարը տեղի է ունեցել սառած ճանապարհի վրա:










































