Saturday, 27 04 2024
Իսկ եթե Ռուսաստանն է Հարավային Կովկասում «միջազգային իմպերիալիզմի դեմ երկրորդ ճակատ ստեղծու՞մ»
Եկեղեցին իրավունք չունի սահմանազատման պրոցեսին միջամտել․ քաղաքացիական պատերազմ են հրահրում
3 զոհ, 6 տուժած․ Սյունիքում ավտոբուսը գլորվել է ձորը
Սահմանազատումը բախվում է անվտանգային խնդիրների. անկայունություն կարող է բերել, ոչ թե՝ խաղաղություն
Էրդողանը «ոտքը կախ է գցում». մաքոքի արագացող պտույտները
Գավառի կենտրոնական հրապարակում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների ձեռքի աշխատանքներին
20:30
Կուբայում մահացած կանադացու մարմինը սխալմամբ ուղարկել են Ռուսաստան
Քաղաքացու օրվա կապակցությամբ ՀՀ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
19:45
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
14,000 ծառ՝ Հայաստանի երեք մարզում իրականացված համապետական ծառատունկի ընթացքում
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
ՀՀ ԱԳՆ-ը շնորհավորել է Հարավաֆրիկյան Հանրապետությանն՝ Ազատության օրվա կապակցությամբ
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիդեռլանդների թագավորին
Շուշիում ադրբեջանցի սակրավոր է վիրվորվել
Այլընտրանքը հավերժ պատերազմն է. ուռա-հայրենասիրությունից գիտակցաբար ենք հրաժարվել
Վահանավանքի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ
Պուտինն ու Ալիևը ձեռք-ձեռքի տված շարունակելու են կծոտել Հայաստանը
Արարատ Միրզոյանը Նիդեռլանդների իր գործընկերոջը շնորհավորել է Ազգային տոնի կապակցությամբ
Բողոքի ցույց անող տարբեր ուժեր ուղղորդվում են մեկ կենտրոնից
17:09
Իրանը համարում է, որ պատժամիջոցները երկրի պաշտպանունակության ամրապնդումը շարունակելու հնարավորություն են
Շոլցի պատասխանը. հայ-ադրբեջանական բանակցային դինամիկան կպահպանվի՞
ՄԻՊ-ը մտահոգիչ է համարում հավաքներին երեխաների մասնակցության այնպիսի ձևաչափի կիրառումը, որը չի բխում երեխայի լավագույն շահից
ՊՆ-ն հորդորում է
Նոր կյանք Ծիծեռնակաբերդում խոնարհված ծաղիկներին. մեկնարկել է ավանդական «Ծաղկահավաք»-ը
«Վնուկովո» օդանավակայանում պայթյունի սպառնալիքի պատճառով վարչական շենքի հարկերից մեկը տարհանվել է
ՀՀ-ում չկա արդարություն, որովհետև իրար հետ չենք պայմանավորվել, թե որն է արդարությունը. վարչապետ
Խաղաղության օրակարգը արտագաղթը կանխելու մասին է. վարչապետ
Ինչպես է Շոլցը Ալիևի հետ քննարկելու էներգետիկ հարցեր՝ անտեսելով ԼՂ-ում ցեղասպանության հանգամանքը

Արցախի և Հայաստանի միջև ռազմաքաղաքական պայմանագրի կնքումը այս փուլում օգտակար չէ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցը Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանն է։

Պարոն Մելիքյան, Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը նշել է, թե Արցախի և Հայաստանի միջև ռազմաքաղաքական դաշինքի մասին պայմանագրի կնքումը խիստ հրատապ է: Ձեր կարծիքով, ի՞նչ նշանակություն ունի այդ փաստաթուղթը երկու երկրների համար։

-Չգիտեմ, թե կոկրետ ինչ փաստաթղթի մասին է խոսում Վիտալի Բալասանյանը՝ դրա նախագիծը կամ հայցեկարգը հրապարակավ չեն քննարկվել և, գուցե, նման որևէ քննարկում չլինի էլ: 2016 թվականի ապրիլից հետո ՀՀ իշխանություններն ինչ-որ անորոշ բաներ խոսեցին ՀՀ և ԱՀ միջև զուտ ռազմական համագործակցության վերաբերյալ պայմանագիր կնքելու անհրաժեշտության մասին: Այժմ օգտագործվում է «ռազմաքաղաքական դաշինք» եզրույթը: Ընդ որում խոսվում է այն համատեքստում, որ Հայաստանը պետք է հրապարակավ իր վրա պաշտոնապես ինչ-ինչ պարտավորություններ վերցնի ու չի ասվում, թե փաստաթուղթը Հայաստանի հանդեպ ինչ պարտավորություններ է սահմանում Արցախի համար: Ես գտնում եմ, որ այս փուլում նման կարգի ցանկացած երկկողմ փաստաթուղթ, որն արտաքին աշխարհի համար ընդգծելու է Արցախի կախվածությունը Հայաստանից՝ մարտավարական առումով օգտակար չի կարող լինել: Կարծում եմ, որ այս հարցում հայեցակարգային և, անգամ, աշխարհայացքային լուրջ խնդիրներ կան:

Հայաստանի ԱԳՆ-ն որևէ կերպ չի մեկնաբանել այդ տեղեկությունը։ Մինչդեռ Վիտալի Բալասանյանի հայտարարությունն անհետևանք թողնելը կարող է բացասական հետևանքներ ունենալ։ Արդյոք Երևանը դեռ պատրաստ չէ ռազմաքաղաքական դաշինքի մասին պայմանագրի կնքմանը, և Արցախից փորձում են խթանել դրա ընդունումը։

– Անգամ եթե պաշտոնական Երևանը համաձայն է նման փաստաթուղթ կնքել, այժմ դրա մասին բարձրաձայնելու ամենահարմար պահը չէր՝ մի տեսակ օդում խոսակցության տպավորություն է ստեղծվում, եթե հաշվի առնենք, որ այս հարցի լուծումը, միևնույն է, պետք է տեղի ունենա ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններից հետո միայն: Լավագույնը, ինչ կարող է անել այժմ պաշտոնական Երևանը՝ հայտարարել, որ արցախյան կողմի առաջարկներն ուսումնասիրվում են:

Հայաստանի և Արցախի միջև ռազմաքաղաքական դաշինքով ինչ առաջնահերթություններ պիտի՞ դրվեն։

-Եթե խոսք լիներ միայն համագործակցության ռազմական բաղադրյալի մասին, ապա այս հարցին հեշտ կլիներ պատասխանել՝ կողմերը պետք է թղթի վրա համաձայնեցնեին այն, ինչն այժմ էլ է արվում, բայց առանց թղթի: Սակայն երբ գալիս ենք քաղաքական մասին, ապա ակնհայտ է, որ անդրադարձ պետք է արվի հակամարտության կարգավորման ընդհանուր տեսլականին և այստեղ է, որ Երևանն ու Ստեփանակերտը պետք է ասեն, թե կոնկրետ ինչպես են տեսնում համատեղ ջանքերի միջոցով հակամարտության կարգավորումը գործնականում : Եվ ահա սա է, ինչին իրականում նրանցից և ոչ մեկը պատրաստ չէ, քանի որ կարգավորման սեփական ծրագիրը չունեն:

Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բելառուսի դեսպանի հետ հանդիպմանը հայտարարել է, թե ՀԱՊԿ-ում աջակցում է Բելառուսի ներկայացուցչին, և հակահայկական հայտարարություններ է արել։ Բելառուսի դեսպանը, լինելով ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում Հայաստանի դաշնակից պետության ներկայացուցիչ, որևէ կերպ չի արձագանքել Ալիևի այս հայտարարություններին: Ավելին, Լուկաշենկոն փակ ՀԱՊԿ փակ հանդիպումից մանրամասներ է հայտնել Ադրբեջանին։ ՀԱՊԿ-ում այս հակահայկական դրսևորումները ի՞նչ վտանգ են ներկայացնում մեր համար, ինչ պիտի անի Հայաստանը դրան դիմակայելու ուղղությամբ։

-Սկսենք նրանից, որ Բաքուն չի կարող որևէ պաշտոնական ազդեցություն ունենալ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի նշանակման հարցում: Այնուամենայնիվ, պարոն Ալիևը ձգտում է զարտուղի ճանապարհներով խոչընդոտել այդ պաշտոնում Հայաստանի ներկայացուցչի վերանշանակմանը և սա պետք է մեզ մտահոգի: Բոլոր դեպքերում Հայաստանի իշխանություններն իրավասու են պնդելու մեր ներկայացուցչի նշանակումը և թույլ չտալու, որ ՀԱՊԿ անդամ այլ պետության թեկնածու հաստատվի այդ պաշտոնում: Կարծում եմ, որ մեր պատասխանատուները, չսպասելով մինչև դեկտեմբերին կայանալիք հանդիպումը, պետք է շատ ակտիվ շփումների մեջ մտնեն ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավար օղակների հետ՝ այս հարցում մեզ համար ցանկալի լուծումը նախապես ապահովելու նպատակով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում