«Հեղափոխության հաջորդ օրն իսկ շնչելու օդ կար»,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց ռեժիսոր Էդգար Բաղդասարյանը: – Ես միշտ ասել եմ, որ եթե մենք փոխվենք, ամեն ինչ կփոխվի՝ թե՛ հոգևոր, թե՛ աշխարհիկ դաշտում: Այո՛, գլուխը շատ կարևոր է, բայց մարմինն էլ է կարևոր»: Ռեժիսորի դիտարկմամբ՝ մենք շատ խնդիրներ ունենք: Նրա խոսքով՝ մենք՝ հայերս, խիստ անհատականություններ ենք, համախմբվում էինք անցյալի հետ կապված ողբերգական դեպքերի առիթով՝ Ցեղասպանություն, կորսված հայրենիք և այլն, բայց ապագայի տեսլական բացառապես չկար:
«Պետք է տեսլականի վեկտորն առաջ տանի, եթե այն դեպի անցյալ է տանում, վազում ես առաջ՝ գլուխդ հետ, և պարզապես սայթաքում ես, ջարդուփշուր լինում: Ճիշտ է ասված, որ հեշտ է սիրել այն, ինչ կորցրել ես, օրինակ՝ պատմական հայրենիքը, որովհետև պետք չէ հոգ տանել նրա մասին, խնամել այն»,- նկատեց մեր զրուցակիցը:
Է. Բաղդասարյանն իր մտահոգություններն արտահայտեց՝ նշելով. «Մենք նախանձ ունենք, օտարամոլ ենք, մեծերին մահվանից հետո ենք գնահատում… Մենք չենք սիրում երջանիկ լինել»: Ռեժիսորի դիտարկմամբ՝ շատ բան կա ուղղելու՝ թե մեր մեջ, թե՛ տարբեր ոլորտներում:
Մանրամասն՝ տեսանյութում:








































