Բոլիվիան մտադիր է ստեղծել սեփական միջուկային ռեակտոր, որը կկիրառվի խաղաղ նպատակներով:
Օբյեկտի շինարարությունը ծրագրվում է սկսել արդեն այս տարի՝ հայտնել է պետության ղեկավար Էվո Մորալեսը՝ խորհրդարանին ներկայացնելով 2013-ին կատարած իր աշխատանքի մասին հաշվետվություն:
«Մենք գիտենք, որ մեր առջև երկար ուղի է, կարծում ենք, որ 10 տարի կպահանջվի առաջին արդյունքները տեսնելու համար»,- Մորալեսի խոսքերն է մեջբերում ITAR-TASS-ը:
Նախագահի խոսքով՝ որոշում է ընդունվել ստեղծել ատոմային էներգիայի հարցերով բարձր մակարդակի ազգային հանձնաժողով, որի կազմում կներառվեն Բոլիվիայի լավագույն գիտնականները: Մասնագետները կպատրաստվեն արտերկրում, կառավարությունը կտրամադրի դրա համար անհրաժեշտ միջոցները՝ խոստացել է Մորալեսը:









































