Կուբայի իշխանությունները երկրի քաղաքացիներին թույլ են տվել իրենց տները վարձակալման տալ անշարժ գույքի գործակալություններին, որոնք հետո կարող են դրանք հանձնել նաև առևտրական նպատակներով:
Համաձայն որոշման՝ այսուհետ կուբացիները ունեն իրենց տները վարձակալության տալու իրավունք՝ որոշ սահմանափակումներով: Այսպես. որոշումը չի տարածվում միջազգային դպրոցների, ԶԼՄ-ների ներկայացուցչությունների և ոչ կառավարական կազմակերպությունների վրա՝ հաղորդում է Ria Novosti-ն:








































