«Ժնև-2» համաժողովի ձևաչաձը հիասթափեցնող է՝ հայտարարել է ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաֆարին: Այս մասին փոխանցում է ITAR-TASS-ը:
«Մենք հիասթափված ենք համաժողովի ձևաչափից: Շատ տարօրինակ է, որ Պան Գի Մունը հրավիրեց 10 նոր երկրի, սակայն մասնակիցներից բացառեց Իրանին: Իրանի բացակայությունը հակակշիռ ստեղծեց: Բացի այդ, երկրների մեծ մասի հայտարարությունները չնպաստեցին քաղաքական երկխոսությանը, դրանք եղել են սադրիչ և հիմնված են եղել սիրիական կառավարության հանդեպ ատելության վրա»,- հայտարարել է Ջաֆարին:








































