Կենդանիների պաշտպանները հուզիչ պատմություն են պատմել: Վերջերս մի տաքսա է հայտնաբերվել, ով պաշտպանել է հետևի թաթերը կաթվածահար եղած կատվին:
Կատվին անվանել են Ռուֆ, իսկ շանը՝ Իջի:
Այս զույգին երեք ամիս առաջ հայտնաբերել են ԱՄՆ Ֆլորիդա նահանգում: Կենդանիները բավականին խնամված տեսք են ունեցել, բայց տաքսան հաչել է կենդանիների պաշտպանների վրա, ովքեր փորձել են շատ մոտենալ:
Ավելի ուշ պարզվել է, որ կատուն շատ մեծ դժվարությամբ է տեղաշարժվում: Ցավոք, նրա վիճակը գնալով վատանում է, բայց Իջին մինչև վերջ կմնա ընկերոջ կողքին:












































