Երգիչ Էնրիկե Իգլեսիասը հանրության դատին է ներկայացրել իր El Perdedor երգի տեսահոլովակը:
Նոր թրեքը իսպանացի մաչոն ձայնագրել է մեքսիկացի երգիչ և կոմպոզիտոր Մարկ Անտոնիոյի հետ: Երաժիշտներին հաջողվել է հուզիչ ռոմանտիկ պատմություն ստեղծել, սակայն դրա սյուժեն բավականին պարզ է:
Տեսահոլովակի նկարահանումները տեղի են ունեցել ռեստորաններից մեկի դահլիճում: Ողջ տեսագրության ընթացքում Իգլեսիասը և Անտոնիոն երգում են հաստատության հաճախորդների համար:
Այս մասին գրում է Spletnik.ru կայքը:









































