Համացանցում հայտնվել է զվարճալի տեսագրություն, որտեղ Միշել Օբաման բասկետբոլիստի դերում է հանդես գալիս: Տեսագրության սկզբում բասկետբոլի մարզիչ Էրիկ Սփոելսթրան Սպիտակ տանը հարցազրույց է վերցնում NBA-ի մարզիկներ Դուեյն Ուեյդից և Ռեյ Ալենից` նրանցից հարցնելով առողջ սնվելու առավելությունների մասին:
Հետո ժապավենում հետին պլանում հայտնվում են ԱՄՆ առաջին տիկինը և հայտնի բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսը: Մարզիկը ձեռքերում պահում է բասկետբոլի զամբյուղը, իսկ Միշելը գնդակը նետում է այնտեղ:
Ամեն ինչ ավարտվում է նրանով, որ Միշել Օբաման բասկետբոլիստների հետ Սպիտակ տանը նստում է բազմոցին և խնձոր ուտում:
Այս մասին գրում է Spletnik.ru կայքը:







































