Wednesday, 10 06 2026
Արժանապատիվ աշխատանք և ներառական զբաղվածություն․ Հայաստանի առաջնահերթությունները ներկայացվել են Ժնևում
Վայրի կենդանիների և բույսերի պահպանության ոլորտում օրենսդրական բարեփոխումները մտնում են գործնական փուլ
Հունաստանում ՀՀ դեսպանը քննարկումներ է ունեցել Դիդիմոտիխոյի և Օրեստիադայի քաղաքապետների հետ
Հունիսի 19-ին «Արև Արենայում» ելույթ կունենա NEMRA խումբը
Նախատեսվում է ոստիկանությունում ներդնել հոգեբանական աջակցության պիլոտային ծրագրեր
Հուլիսի 1-ից Հիդրոմետը կհամագործակցի Եվրոպական օդերևութաբանական ծառայությունների ցանցի հետ
Հակակոռուպցիոն դատարանը 160-ից ավելի խափանման միջոցի միջնորդությունների մոտ 90 տոկոսը բավարարել է
Կիպրոսում և Հունաստանում բացահայտվել է «ՀԱՄԱՍ»-ի հետ կապված ահաբեկչական ցանց
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են
Կրեմլն «անընդունելի» է որակել Եվրոպայի նախապայմաներն Ուկրաինայի հարցում կարգավորման համար
Միջազգային խորհրդակցություններ՝ նվիրված ԱԲ կիրառմանն ու կառավարմանը հիդրոօդերևութաբանության ոլորտում
Ղրղզստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով
Ընտրակաշառք բաժանող ընդդիմադիրներին մաղթում եմ շուտափույթ քաղաքական մահ. Տիգրան Ավինյան
Մալաթիայի համայնքային ոստիկաններն ու պարեկները կանխել են թմրանյութերի ապօրինի շրջանառության հերթական դեպքը
Փետրվարից 7-ից ընտրական հանցագործությունների գործերով կալանավորվել է 52 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե
Դաութին շնորհավորել է Փաշինյանին
ՆԱՍԱ-ի գիտության դեսպան և աստղաֆիզիկոս Անջալի Թրիփաթին հանդիպել է ԵՊՀ դասախոսների և ուսանողների հետ
«Հեզբոլլահ»-ը կոչ է արել Լիբանանի իշխանություններին «շտկել» հարաբերություններն Իրանի հետ
22:00
Կանանց առողջությունը թվային դարաշրջանում
Ադրբեջանի ԱԳՆ-ն քաղաքացիներին հիշեցրել է արտերկրում զինված հակամարտություններին մասնակցելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին
Ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանը վտանգավոր չափով խոցելի է Կրեմլի կողմից
21:30
Խամենեիի սպանությունից հետո ՌԴ-ում անջատել են Պուտինին պաշտպանող տեսահսկման համակարգը. FT
21:21
Իրանը խոցել է ամերիկյան Apache ուղղաթիռ․ Թրամփ
«Միակ տղամարդը» է՜լ բլոգեր դարձավ, է՜լ երեխա գրկող՝ ոչինչ չօգնեց. չեն կարող փողոց գեներացնել
21:09
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթի մասին
Ինչպես պատերազմը, խաղաղությունը նույնպես մրցակցային է․ Հայաստանը պետք է ձևավորի խաղաղության իր «բաժնետոմսերը»
20:50
Իրանն ԱԷՄԳ-ում ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևի նախագիծը որակել է որպես նոր ագրեսիան արդարացնելու փորձ
Կիպրոսի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Երկու իրանցի զինվոր է զոհվել Իսրայելի հարվածների հետևանքով
ՊԵԿ աշխատակիցներն ԻԻՀ-ց ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազ

«Գիտնական» Գագիկը «հանուն գիտության» տեսանկարել է սեփական սերմնաժայթքման ընթացքն ու տեղադրել համացանցում

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ ավարտվեց Գագիկ Գ.-ի գործով դատավարությունը:

Գագիկին մեղադրանք էր առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 263 հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ իր անձնական օգտագործման տեսանկարահանող սարքով նկարահանել էր իր սեփական սեռական օրգանները, որոշ սեռական ակտեր ու նյութերը գցել էր համացանց, տարածել էր որոշ կայքերի միջոցով:

57-ամյա Գագիկը կիբերնետիկ է: Օրենքով արգելված արարքի կատարումը նա անվանում է «գիտական հետազոտություն» և բացատրում, որ ցանկացել է որպես կիբերնետիկ և հոգեբան՝ ուսումնասիրել, թե ինչո՞ւ են մարդիկ հետաքրքրվում վիրտուալ սեքսով:

Գագիկը, կարելի է ասել՝ «ինքնազոհաբերվել էր» հանուն գիտության: Նա նախևառաջ լուսանկարել էր իր արտաքին սեռական օրգանները և լուսանկարները տեղադրել համացանցի որոշակի կայքերում:

Ապա տեսանկարահանել էր սեփական սերմնաժայթքման ընթացքն ու նույնպես տեղադրել նույն կայքերում:

Նրա տեղադրած պոռնկագրական նյութերը դիտվել էին, իսկ ինքը՝ նման նյութեր տեղադրողը, հայտնվել էր քրեական հետապնդման ենթակայի վիճակում:

Գագիկը ժամանակին աշխատել է մասնավոր համալսարաններից մեկում՝ որպես ինֆորմատիկայի դասախոս: Ներկայումս գործազուրկ է ու ամուսնալուծված: Միայնակ է ապրում: Համարում է, որ ինքը շեղումներ չունի, պոռնկագրական նյութերը պատրաստել է ո՛չ իր հաճույքի, այլ՝ գիտության զարգացման համար:

Նախաքննության ժամանակ նա իրեն լիովին մեղավոր է ճանաչել, աջակցել հանցագործության բացահայտմանը:

Նախորդ դատական նիստին ամբաստանյալ Գագիկը հրաժարվել է պաշտպանից, տվել ինքնախոստովանական ցուցմունքներ:

Այս դատական նիստին դատաքննությունը հայտարարվեց ավարտված: Դատարանն անցավ ճառերի ունկնդրմանը:

Մեղադրողը միջնորդեց ամբաստանյալ Գագիկ Գ.-ին մեղավոր ճանաչել մեղսագրված արարքի համար ու դատապարտել 300 հազար դրամ տուգանքի:

Ճառելու հերթը ամբաստանյալ Գագիկինն էր:

Նա հայտնեց, որ ընդունում է իր «մեղսանքը» և պատրաստ է իր ծառայություններն առաջարկել կիբերհանցագործությունների դեմ պայքարող մարմիններին:

«Դա առաջարկում եմ ոչ թե մեղսանքս փափկեցնելու, այլ այն բանի համար, որ իմ հավաքած ինֆորմացիան չկորչի»:

Կատարածի դրդապատճառին անդրադառնալով՝ երկու ուսանող աղջիկների հայրը նախ հայտնեց, թե նախորդ դատական նիստին, երբ մերժվել էր դռնփակ դատավարություն անցկացնելու իր միջնորդությունը, իր «լեզուն փաթ էր ընկել», ու ինքը լիարժեք չէր բացատրել կատարածի իմաստը:

«Ինձ, որպես կիբերնետիկայի և հոգեբանության մասնագետի, որպես գիտնականի՝ հետաքրքրում էր, թե ինչն է մարդկանց դրդում ինտիմ և նուրբ ոլորտը վերածել վիրտուալի:

Ես հասկանում եմ, որ կարող են լինել վիրտուալ ընկերություն, վիրտուալ խոսակցություն, բայց երբ սեքսն է վիրտուալ դառնում, կյանքի իմաստն անհասկանալի է դառնում:

Գիտնականի ջիղը մեջս չէր կորել, և ես որոշեցի հետազոտության պես մի բան անցկացնել՝ ինձ հետաքրքրող հարցերի պատասխանը ստանալու համար: Սա մեղսանքս արդարացնելու համար չեմ ասում:

Բայց ես ծուղակի մեջ հայտնվեցի: Այն կայքերում, որտեղ տեղադրել եմ իմ նյութերը, հոգեբանորեն հաշվարկված հայտարարություն կար, թե նյութերը, որ տեղադրվում են, ենթարկվում են մոդեռացիայի, դրանք չպետք է պոռնկագրական բնույթի լինեն:

Ըստ հայտարարության՝ թույլատրվում էին միայն ինտիմ նկարներ՝ մարմնի գեղագիտական պատկերները ներկայացնող:

Ինչպես ասում են՝ խորամանկ աղվեսը երկու ոտքով է թալակն ընկնում: Էդ խորամանկ աղվեսը ես էի, ընկա կայքերի լարած ծուղակի մեջ:

Ես մտածել էի, որ իմ տեղադրած նյութերը մոդեռացիայի ենթարկվելով՝ պոռնկագրական լինել չեն կարող, չէ՞ որ կայքերում արգելվում էր նման բնույթի նյութեր տեղադրելը:

Ես սկզբում նման նկարներ տեղադրելու մտադրություն ընդհանրապես չունեի: Բայց երբ ինֆորմացիան հավաքեցի, իմ ռեսպոնդենտները սկսեցին համոզել, թե՝ նկարիր, տեսնենք: Եթե կայքը մոդեռացիայով բաց է թողել իմ նյութերը, իմ կարծիքով՝ դա где-то արդեն պոռնոգրաֆիա չէր:

Բայց երբ ինձ մեղադրեցին, ես հասկացա, ինչ-որ բաներ պարզ դարձան ինձ: Այնուամենայնիվ, պատրաստ եմ, եթե համապատասխան օրգանները հետաքրքրվեն, նրանց էլ աջակցել: Իմ հետազոտության արդյունքները գրավոր չկան, բայց ամեն բան իմ ուղեղի մեջ է, կարող եմ ներկայացնել…

Գործը բացվելուց մոտ երկու շաբաթ առաջ ես արդեն ակտիվ չէի, անձնական խնդիրներ կային:

Վեցերորդ վարչության լավ մասնագետի հետ շփվեցի ու հասկացա, որ օրենքների չիմացությունն ինձ չի ազատում պատասխանատվությունից: Անկեղծորեն եմ ասում, ո՛չ պատժի չափի վրա ազդելու համար:

Ես համաձայն եմ մեղադրողի ասածին, չնայած նրա միջնորդած տուգանքի գումարը ինձ համար ահավոր մեծ է: Բայց եթե դատարանն այդ պատիժը նշանակի, քթիցս էլ արյուն գա, պիտի կատարեմ ու պիտի վճարեմ:

Ես նախաքննության ժամանակ շատ անկեղծ եմ եղել, բացել եմ իմ էլեկտրոնային փոստը, ամեն բան դրել եմ մասնագետների առաջ: Եթե փորձեի անկեղծ չլինել, այլևայլությունների մեջ ընկնեի, ինձ ավելի կվնասեի: Ես հիմա փիառ չեմ անում:

Հայցում եմ դատարանի օբյեկտիվ որոշումը: Ես մեծ հաճույքով կվճարեմ սահմանված տուգանքը մեր պետբյուջե: Ասեմ, որ հայը պատիժը հենց փողով է հասկանում:

Պաշտպանից հրաժարվեցի, իմ կարծիքով՝ պաշտպանն էստեղ ի՞նչ պիտի աներ: Արագացված դատից էլ բան չեմ հասկանում: Էդ բնագավառում ես տուպոյ եմ: Բոլորին շնորհակալություն եմ հայտնում»:

Իր վերջին խոսքում ամբաստանյալ Գագիկը շարունակեց շնորհակալությունները՝ զգուշացնելով, որ դերասանություն չի անում. «Շնորհակալ եմ բոլորին, որ իմ աչքերը բացեցին: Ես իմ հետազոտություններն էի անում, բայց սելը ձիուց առաջ էի կապել…»:

Երբ դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ, մեղադրողն ամբաստանյալին հարցրեց. «Բայց դու չե՞ս զղջում կատարածիդ համար»: «Զղջում եմ, բա ինչ եմ անում»,- ասաց ամբաստանյալը: «Բա ինչո՞ւ չասացիր»: «Ես էդ բառերից բան չեմ հասկանում, ի՞նչ իմանայի, որ պիտի ասեմ՝ հենց զղջում եմ: Իմ ասածն էլ ամբողջությամբ դրա մասին էր»:

Ներկա լրագրողներին Գագիկը խորհուրդ տվեց այնպես լուսաբանել, որ երիտասարդությունը, մանավանդ անչափահաս երեխաները հասկանան, որ նման արարքների համար քրեական պատասխանատվություն է նախատեսված:

Երկու ժամ անց հրապարակվեց դատավճիռը:

Գագիկը մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 263 հոդվածի 1-ին մասով և դատապարտվեց ոչ թե տուգանքի, այլ՝ 1 ամիս կալանքի:

Նա կալանքի տակ կառնվի, երբ դատավճիռն օրինական ուժի մեջ մտնի: Իսկ առաջիկա մեկ ամսվա ընթացքում Գագիկը կարող է բողոքարկել դատավճիռը:

Փաստորեն, դատարանը ավելի խիստ պատժատեսակ՝ կալանք սահմանեց, մեղադրողը տուգանքի ձևով պատիժ էր միջնորդել: Չնայած՝ գործազուրկ «գիտնականի» համար միգուցե ավելի դժվար լիներ 300 հազար դրամ տուգանք մուծելը, քան մեկ ամսով կալանքի տակ մնալը:

Դատարանը, այսպիսով, Գագիկի կատարած արարքին համաչափ պատիժը կալանքը համարեց: Նկատի առնվեց, ըստ երևույթին, ոչ մեծ ծանրության հանցավոր արարքի հանրային վտանգավորության բարձր աստիճանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում