Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Սերխիո Ռամոսը կարծում է, որ չպետք է համեմատել թիմի ներկայիս և նախկին գլխավոր մարզիչներ Կարլո Անչելոտիին ու Ժոզե Մոուրինյոյին: Իսպանացի ֆուտբոլիստը կարծում է, որ նրանք շատ տարբեր մասնագետներ են:
«Չի կարելի համեմատել Անչելոտիին ու Մոուրինյոյին: Նրանք չափազանց տարբեր մարզիչներ են, որոնցից յուրաքանչյուրն ունի իր խաղային փիլիսոփայությունը:
Մոուրինյոյի հետ «Ռեալ»-ը թե՛ լավ, թե՛ վատ ժամանակներ ունեցավ, իսկ Կարլո Անչելոտին դեռ ճանապարհի սկզբում է:
Կարող եմ ասել, որ Անչելոտին լավ հարաբերություններ ունի բոլոր ֆուտբոլիստների հետ: Կարծում եմ՝ Անչելոտիի գլխավորությամբ այս մրցաշրջանը հաջող է լինելու «Ռեալ»-ի համար»,- հայտարարել է Ռամոսը:





































