ԶԼՄ-ների ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչն անհանգստացած է հաղորդագրությունների առնչությամբ, համաձայն որոնց՝ Կիևում անկարգությունների ընթացքում լրագրողներ են տուժել: Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն:
«Ես անհանգստացած եմ հաղորդագրություններից, որ շատ լրագրողներ վնասվածքներ են ստացել ձայնային նռնակներից ու ռետինե փամփուշտներից, որոնք վերջին իրադարձությունների ժամանակ կիրառվել են ոստիկանության կողմից»,- ասել է Միյատովիչը:
«Լրագրողների անվտանգությունը պետք է երաշխավորված լինի ցանկացած ժամանակ, և նրանք, ովքեր պատասխանատու են լրագրողների դեմ հանցագործությունների համար, պետք է հանձնվեն արդարադատությանը»,- ասվում է ԵԱՀԿ կայքում հրապարակված հաղորդագրությունում:
Միյատովիչը Կիև այցելելու ցանկություն է հայտնել:









































